Բաժիններ՝

Արևմուտքի պատժամիջոցները չպետք է հետապնդեն ՌԴ-ի տնտեսական կրախին հասնելու նպատակ. Շտայնմայեր

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բեռլինում կազմակերպված տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցները չպետք է հետապնդեն Ռուսաստանի տնտեսական կրախին հասնելու նպատակ.

«Արդյոք մեր մտադրությունն ու նպատակը պե՞տք է լինի տնտեսական պլանում Ռուսաստանին ճնշելը: Իմ միանշանակ պատասխանն է՝ ոչ: Դա չի հանդիսացել, չի հանդիսանում ու չի կարող հանդիսանալ պատժամիջոցների նպատակը:

Փորձագետներն այսօր 140 միլիարդ դոլար են գնահատում ռուսական էկոնոմիկայի կորուստները՝ կապված կապիտալի արտահոսքի, ներդրումների նվազեցման, ռուբլու փոխարժեքի անկման, նավթի գնանկման ու պատժամիջոցների հետ:

Մենք պետք է լավ գիտակցենք, որ մեկուսացված և հնարավոր է՝ անգամ տնտեսական կրախ կրող Ռուսաստանը չի կարող նպաստել եվրոպական անվտանգությանն ու Ուկրաինայի կայունացմանը, և ավելի շուտ կհանդիսանա մեծ սպառնալիք հենց իր ու մյուսների համար»:

Շտայնմայերն այս շաբաթ հանդես է եկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս