Չաք Հեյգելը հրաժարական է տվել Օբամայի անվճռականության պատճառով. WSJ
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնից Չաք Հեյգելի հրաժարականը կապված է Սպիտակ տան գործողություններից նրա վերջնական հիասթափության հետ:
Խոսքը գնում է Ռուսաստանի ագրեսիայի հանդեպ Սպիտակ տան զբաղեցրած հարաբերական պասսիվ դիրքորոշման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զսպելու մասին Հեյգելի առաջարկած պլանը չընդունելու մասին: Այս մասին պարբերականին հայտնել են նրա աղբյուրները:
Հեյգելը շարունակ գործելու կոչեր է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, սակայն ապարդյուն: Պարբերականն ընդգծում է, որ հիասթափված չի եղել միայն Հեյգելը. Սպիտակ տան դանդաղկոտության հետևանքով այդպիսի զգացումներ են ունեցել Պենտագոնում նրա երկու անմիջական նախորդները: Կոնգրեսականներն ընդգծում են, որ չափազանց բարդ կլինի Հեյգելին փոխարինելը: