ԵՄ-ն ընդլայնել է իր հակառուսական «սև ցուցակը». աղբյուր
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցային ցուցակը՝ դրանում ընդգրկելով ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի 13 անջատողականի ու 5 կազմակերպության: ԵՄ-ը, ինչպես և խոստացել էր, սեկտորային պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ:
Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ տվյալ անձինք ու կազմակերպությունները ԵՄ-ի «սև ցուցակում» ընդգրկվել են Ուկրաինայի ճգնաժամի մեջ իրենց դերակատարության համար: Տվյալ ցուցակում ընդգրկված անձանց արգելվել է մուտք գործել ԵՄ-ի տարածք:
Բացի այդ, սառեցվել են ԵՄ-ում նրանց հնարավոր ակտիվները: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվածների անունները կհրապարակվեն նոյեմբերի 29-ին, ԵՄ-ի Պաշտոնական տեղեկագրում: