Ընտրատեղամասերը բացվել են մոսկովյան ժամանակով ժամը 08.00-ին ու փակվելու են 20.00-ին:
Ավելի քան հազար տոննա բեռով բեռնատարները մոտ ժամանակներս Ռոստովի մարզից կուղարկվեն Դոնբաս:
Ինչպես փնտրել որոշակի ձևի փաստաթուղթ: Դրա համար փնտրվող բառից հետո դրեք mime: և այն ձևի անունը, որը ցանկանում եք փնտրել, օրինակ՝ pdf կամ doc: Ինչպես կայքերում որևէ բան փնտրել կոնկրետ լեզվով: Փնտրվող բառից հետո դրեք lang: և նշեք լեզուն, որով ցանկանում եք գտնել: Օրինակ՝անգլերեն փնտրելու համար պետք է նշել lang:en, ռուսերենի համար՝ lang:ru, ֆրանսերենի համար՝ lang:fr, և այլն:
Բարեկեցիկ կյանք ունենալու համար ամուսինն առաջին կոշիկի մեջ պետք է կոպեկ դնի, հետո պահի այն: Անհրաժեշտ է նաև մի փոքր արտասվել. այդ դեպքում ամուսնական կյանքը պետք է որ երջանիկ լինի:
Լակի Լուչանո (1897-1962): Նա ծնվել է Սիցիլիայում, բայց ապրել ԱՄՆ-ում: Նրա իսկական անունը Չարլզ է: Լաքի նրան սկսել են անվանել մի միջադեպից հետո: «Լաքի» բառն անգլերենից թարգմանված՝ նշանակում է՝ երջանիկ: Մի անգամ նրան տեղափոխել են անմարդաբնակ ճանապարհ, տանջել, ծեծել, դանակով հարվածներ հասցրել, դեմքը վառել ծխախոտով: Այս ամենից հետո, սակայն, նա ողջ է մնացել, ինչի պատճառով էլ նրան սկսել են Լաքի անվանել:
Եթե ավտոմեքենայի բանալիները մնացել են դրա ներսում և մյուս բանալին գտնվում է տանը, ապա ձեր հեռախոսից զանգահարեք տանը գտնվող ձեր հարազատներից որևէ մեկին: Ձեր բջջայինն ավտոմեքենայի դռնից մոտ 30 սմ հեռավորության վրա պահեք: Այն ժամանակ, երբ տանը գտնվող ձեր հարազատը կսեղմի բացվելու կոճակը և այն կմոտեցնի իր հեռախոսին, ձեր ավտոմեքենայի դռները կբացվեն:
Ներկրված մեքենաների մեջ շատ փոքր տեսակարար կշիռ ունեն ռուսական արտադրության մեքենաները՝ ընդամենը 858 հատ։
«Այսօր «Այբ» և «ԹՈւՄՈ» դպրոցներն իրենց կենտրոններն են ստեղծում Դիլիջանում, Գյումրիում, Արցախում։ Մենք աջակցում և մասնակցում ենք այդ գործընթացներին և աշխատում ենք չկենտրոնանալ Երևանի վրա։ Մեր նպատակն է ապակենտրոնացումն այն իմաստով, որ մարդիկ ոչ միայն չարտագաղթեն Հայաստանից, այլև չլքեն իրենց բնակավայրերը։ Հիմնականում ինչպե՞ս է ստացվում, որ մարզերից բնակչությունը տեղափոխվում է Երևան։ Ծնողը գիտի, որ դպրոցում մեկ ուսուցիչը կարող է միանգամից հինգ առարկա դասավանդել և ցանկանում է հուսալի կրթություն իր զավակի համար։ Մենք չենք կարող ամեն մարզում մեկ «Այբ» բացել, բայց կարող ենք ամեն շաբաթ ապահովել, որ «Այբի» մաթեմատիկայի ուսուցիչն օնլայն դաս վարի մարզային դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների հետ», – ասաց պարոն Ենգիբարյանը։
Նոյեմբերի 1-ին, ժամը 16.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին
«Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը… Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել. Ղրիմը պատմականորեն ռուսական հող է»,- ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում նման հայտարարություն էր արել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Անկարան հուսով է, որ Ֆրանսիան տվյալ հարցում կլինի արդարության կողքին:
Ընդդիմությունը պահանջում էր, որ այդ հարցը դրվի հանրաքվեի:
Քարտեզի վրա մեկ հայացք նետելը բավական է` հասկանալու համար, որ Ռուսաստանը Եվրոպայում մեր մեծ հարևանն է:
Samsung GALAXY Note 4-ի չափերն են` 153,5 x 78,6 x 8,5 մմ, քաշը՝ 176 գրամ: Samsung GALAXY Note 4-ն օժտված է 2560 x 1440 պիքսելների թողունակությամբ, 5,7-դյույմանոց Super AMOLED էկրանով, 1.9 ԳՀց հաճախականությամբ ութ միջուկանի Samsung Exynos 5433 պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, որը microSD-ի միջոցով ընդլայնվում է ևս 128 ԳԲ-ով:
2013 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ը հետախուզական ծառայությունների գործունեության վրա ծախսել է 67.9 միլիարդ դոլար:
Մարդահամարը կտևի 15 օր ու կավարտվի նոյեմբերի 19-ին:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ մոտ ապագայում պլանավորված չէ այդպիսի հանդիպում:
15-ամյա հրաձիգ Ջեյլեն Ֆրայբերգն ինքնասպանություն է գործել հանցանքի վայրում:
Ռոբինսոնի խոսքերով` բանակցային բոլոր կողմերի համար կարևոր է թռիչքների անվտանգության կանոնների պահպանումը:
Այս մասին հայտարարել է Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչը:
Ներգաղթի հարցերով նախարարությունն այդ քայլը բացատրել է նրանով, որ հիվանդության տարածումն անմիջական ու լուրջ սպառնալիք է ներկայացնում բնակչության առողջության համար:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:
Փաստաթուղթն ամբողջովին ուժի մեջ կմտնի ԵՄ-ի անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո:
Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Շամասիլ Սարալիևը:
Համապատասխան որոշումն ընդունել է երկրի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը:
Շեկաուն ընդգծել է, որ նրանք այժմ ապրում են իրենց ամուսինների տանը:
Գազամատակարարումների մնացյալ մասը բաժին է ընկել Ռուսաստանին ու մյուս աղբյուրներին:
Թարմ աղցանում C վիտամինը պահպանելու համար խորհուրդ է տրվում կտրատելուց անմիջապես հետո այն համեմել քացախով կամ կիտրոնի հյութով, իսկ բանջարեղենը կտրատելիս ցանկալի է օգտագործել փայտե դանակ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա Քլաբ» ընկերությունը այս տարվա խոշոր հարկատուների ցանկի «առաջատարն» է` հարկերի աճով։