Բաժիններ՝

ՌԴ-ը հումանիտար հինգերորդ ավտոշարասյունն է պատրաստվում ուղարկել Դոնբաս

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ ԱԻՆ-ը հումանիտար նոր ավտոշարասյուն է պատրաստել Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի բնակիչների համար: Ավելի քան հազար տոննա բեռով բեռնատարները մոտ ժամանակներս Ռոստովի մարզից կուղարկվեն Դոնբաս:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչ Օլեգ Վոռոնովը: Նրա խոսքերով` ավտոշարասյունն արդեն իսկ կազմավորված է, իսկ նրա բեռնումը` ավարտված: Ավելի քան հարյուր բեռնատարներ, որոնք ոչ վաղ անցյալում վերադարձել են Դոնեցկից ու Լուգանսկից, Դոնբաս կհասցնեն հումանիտար օգնության նոր խմբաքանակ` սննդամթերք, շինանյութ, վառելանյութ ու դեղորայք:

Ուրբաթ Ռուսաստան էին վերադարձել ԱԻՆ-ի երկու շարասյունները, որոնք Դոնեցկ ու Լուգանսկ էին հասցրել 500-ական տոննա հումանիտար բեռ: Այդ շարասյունն արդեն թվով չորրորդն էր: Առաջին ավտոշարասյունն Ուկրաինայի արևելք է ուղարկվել օգոստոսի 22-ին, երկրորդը` սեպտեմբերի 13-ին, իսկ երրորդը` սեպտեմբերի 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս