Ինչպես սննդի մեջ պահպանել ավելի շատ վիտամիններ
Թարմ աղցանում C վիտամինը պահպանելու համար խորհուրդ է տրվում կտրատելուց անմիջապես հետո այն համեմել քացախով կամ կիտրոնի հյութով, իսկ բանջարեղենը կտրատելիս ցանկալի է օգտագործել փայտե դանակ:
Տակառում պահած թթու կաղամբի մեջ պարունակվող C վիտամինի 50%-ը պահպանվում է մի քանի ամիս: Օգտոգործելուց առաջ այն կարելի է թեթևակի մզել: Լվանալ միայն շատ թթվայնության դեպքում:
Ջերմային և խոհարարական մշակման ժամանակ ամենից արագ քայքայվում են A և C վիտամինները: Դրանց կորուստը նվազեցնելու համար անհրաժեշտ է.
- Եփել ամուր փակված կաթսայում, աշխատել եփելու ընթացքում կափարիչը քիչ բացել:
- Չթողնել, որ բանջարեղենը շատ եփվի:
- Բանջարեղենը չանցկացնել մսաղացով կամ պղնձյա, երկաթյա քերիչով:
- Պատրաստի կերակուրը չթողնել բաց ամանում:
- Վիտամինները ավելի լավ պահպանվում են հախճապակյա, ճենապակյա ամաններում:
Որպեսզի սառեցրած բանջարեղենի վիտամինները լավ պահպանվեն, օգտագործելուց առաջ դրանք սառը վիճակում գցեք եռացրած ջրի մեջ:
Բանջարեղենի մեջ C վիտամինը պահպանելու համար պետք է դրանք կտրատել ոչ թե լվանալուց առաջ, այլ՝ հետո և լցնել եռացող աղաջրի կամ արգանակի մեջ: Թարմ կաղամբը եփվում է 30-35 րոպեում, թթու դրածը՝ 1.5 ժամում, գազարը՝ 15-25 րոպեում, կարտոֆիլը՝ (խորանարդիկներով կտրատված)՝ 12-15 րոպեում, սպանախը, թարմ լոլիկը՝ 6-8 րոպեում:
Ապուրի մեջ բանջարեղենը միաժամանակ կեփվի, եթե դրանք կտրատեք հնարավորին չափ հավասար հաստությամբ:
Պատրաստեց`Ռազմիկ Մարիտիրոսյանը