Ամերիկյան դպրոցում հնչած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` հոկտեմբերի 24-ին ամերիկյան դպրոցում հնչած կրակոցների ժամանակ վիրավորված աշակերտուհին մահացել է հիվանդանոցում:
14-ամյա Շեյլի Չակալնասկիտը դարձել է այդ կրակոցների երրորդ զոհն իր տարեկիցներ Զոի Գալասոյից ու Ջիա Սորիանոյից հետո: Եվս երկու դպրոցական, որոնց տարիքը կազմում է 14 ու 15 տարեկան, գտնվում են հիվանդանոցում: Նրանցից մեկը գտնվում է ճգնաժամային վիճակում:
15-ամյա հրաձիգ Ջեյլեն Ֆրայբերգն ինքնասպանություն է գործել հանցանքի վայրում: Հաղորդվել էր, որ զոհերից մեկը հրաժարվել է նրա հետ գնալ հանդիպման: