
Վրաստանի ներկրած բնական գազի ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանն այս տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանից ներկրել է 958.320 տոննա նավթին համարժեք բնական գազ, ինչը դրամական արտահայտմամբ կազմում է 198.99 միլիոն դոլար:
Այս մասին նշված է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում: Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի ներկրած բնական գազի վառելիքի 83.5 տոկոսի ապահովողը: Հաշվետվության համաձայն, Վրաստանն այս տարի ներկրել է 238.28 միլիոն դոլարի բնական գազ:
Գազամատակարարումների մնացյալ մասը բաժին է ընկել Ռուսաստանին ու մյուս աղբյուրներին: