Բաժիններ՝

Ինքնահռչակ ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում անցկացվում են ընտրություններ

Gazeta.ru-ի փոխանցմամբ` ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում մեկնարկել են հանրապետությունների ղեկավարների ու պատգամավորների ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են մոսկովյան ժամանակով ժամը 08.00-ին ու փակվելու են 20.00-ին:

Ընտրողների համար ԴԺՀ-ում կազմակերպվել է 364 ընտրատարածք, իսկ ԼԺՀ-ում` 95: Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ ընտրություններին կմասնակցի ավելի քան 4 միլիոն մարդ: Ընդ որում, ԴԺՀ-ում քվեարկել կարելի է 16 տարեկանից, իսկ ԼԺՀ-ում` 18 տարեկանից:

ԴԺՀ-ի ղեկավարի պաշտոնին հավակնում են ներկայիս վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, տարածաշրջանում հայտնի ուժային Յուրի Սիվոկոնենկոն ու Նովոռոսիայի Միութենական խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Կոֆմանը:

ԼԺՀ-ում ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետության ներկայիս ղեկավար Իգոր Պլոտնիցկին, արհմիությունների դաշնության ղեկավար Օլեգ Ակիմովը, հանրապետության առողջապահության նախարար Լարիսա Հայրապետյանն ու ձեռնարկատեր Վիկտոր Պենները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս