Չեչեն զորակոչիկները կծառայեն Ռուսաստանի հարավում
Lenta.ru-ի փոխանցմամբ` Չեչնիայի բնակիչները 20 տարում առաջին անգամ կզորակոչվեն ռուսական բանակ, զինծառայությունն անցկացնելու են տնից ոչ հեռու` Հարավային ու Հյուսիսային Կովկասյան դաշնային օկրուգներում: Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Շամասիլ Սարալիևը:
Նա ընդգծել է, որ այս աշնանը ռուսական բանակ զորակոչված չեչեն նորակոչիկներն իրենց զինծառայությունը կրելու են Ռուսաստանի հարավում, ինչը հանդիսանում է ներկա փուլում ՌԴ ՊՆ-ի որոշումը: Սարալիևն ընդգծել է, որ հետագա զորակոչերի ժամանակ չեչեն զինծառայողները կծառայեն Ռուսաստանի բոլոր շրջաններում:
Այս աշնանը ռուսական բանակ է զորակոչվել 500 չեչեն նորակոչիկ: