Ծառուկյանի ընկերությունը 42 անգամ ավելացրել է հարկերը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա Քլաբ» ընկերությունը այս տարվա խոշոր հարկատուների ցանկի «առաջատարն» է` հարկերի աճով։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ՝ այս ընկերությունը բյուջե վճարված հարկերի չափն ավելացրել է 42 անգամ՝ 84.2 միլիոն դրամից հասցնելով 3.5 միլիարդ դրամի։
Նշենք, որ այս ընկերությունն է շահագործում նորաբաց «Փարավոն» ժամանցային կենտրոնը։
Երկրորդ տեղում «Սէլէնա»-ն է, որը հարկերն ավելացրել է շուրջ 9 անգամ՝ 150 միլիոն դրամից հասցնելով 1.3 միլիարդ դրամի։
Ընդհանուր առմամբ, 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 504.2 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոշորագույն հարկատուները հարկերն ավելացրել են 24.4 միլիարդ դրամով կամ 5%-ով։
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի՝ շաբաթ օրվա համարում