Բաժիններ՝

«Բոկո Հարամը» առևանգած 219 աշակերտուհիներին կնության է հանձնել

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` իսլամական «Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդ Աբուբակար Շեկաուն իր տեսաուղերձում հայտարարել է, որ այս տարվա ապրիլին առևանգած 219 աշակերտուհիներն իսլամ են ընդունել և հանձնվել են կնության: 

Շեկաուն ընդգծել է, որ նրանք այժմ ապրում են իրենց ամուսինների տանը: Բացի այդ, նա հերքել է այն տեղեկատվությունը, թե հոկտեմբերի 17-ին հրադադար է ձեռք բերվել Նիգերիայի իշխանությունների հետ: Շեկաուի խոսքերով` այդ մասին հայտարարությունները կեղծիք են, և որ իրենք հրաժարվում են հրադադարի մասին հետագա բանակցություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930