Հրապարակի լողավազան մտած կինը սպառնում է հոսանքահարվել
Հանրապետության Հրապարակի լողավազանի շուրջ մարդկանց և փրկարարների հոծ բազմություն է հավաքվել։ Լողավազան մտած կինը սպառնում է հոսանքահարվել։ Անծանոթ կինը ցուցաբերում է ոչ ադեկվատ պահվածք, բղավում և սպառնում է փրկարարներին, ինչպես նաև իրեն ձեռք մեկնել ցանկացող մարդկանց։
Այս պահին լողավազանում հոսանքն անջատված է. փրկարարները փորձում են կնոջը դուրս բերել ջրից։