Վիեննայում կայացած հանդիպումը չդարձավ ձախողում կամ բեկումնային, քանի որ կողմերը մնացին իրենց դիրքորոշումներին. Ռաուֆ Միրկադիրով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպումը չդարձավ ձախողում կամ բեկումնային, քանի որ կողմերը մնացին իրենց դիրքորոշումներին: Turan գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը:

Նրա խոսքով՝ հանդիպման նախօրեին Հայաստանը պահանջել էր ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ինչն իր արտացոլումն է գտել հանդիպման արդյունքներով միջնորդների համատեղ հայտարարությունում:

Միևնույն ժամանակ, Երևանին չի հաջողվել ստանալ երաշխիքներ Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման մասին:

Դատելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ փոխզիջումների վերաբերյալ կողմերի պատրաստակամության և փուլային կարգավորմանն անցում կատարելու անհրաժեշտության մասին՝ միջնորդներն ընդունել են Ադրբեջանի դիրքորոշումը՝ սկսել առարկայական բանակցություններ:

«Հետագայում Ադրբեջանը պետք է հասնի այդ փուլայնության ժամանակավոր շրջանակների սահմանմանը, այսինքն՝ բանակցությունները չեն կարող անժամկետ լինել և շարունակվել ևս 22 տարի»,- ասել է նա:

Միրկադիրովի խոսքով՝ անցած 20 տարում քննարկվել է մի քանի տարբերակ՝ փուլային, փաթեթային կարգավորում, «ընդհանուր պետության» տարբերակը, «Մադրիդյան սկզբունքները», «Կազանի փաստաթուղթը:

«Դժվար թե միջնորդները կարող են հնարել ինչ-որ նոր բան, այդ պատճառով էլ պետք է կենտրոնանալ առկա մշակումների վրա, առավել հարմարը «Մադրիդյան սկզբունքներն» են, որոնք հաշվի են առնում Մինսկի խմբի բոլոր նախորդ առաջարկների տարրերը»,- կարծում է Միրկադիրովը:

Տեսանյութեր

Լրահոս