Բաժիններ՝

Անկարան ԵՄ-ի պայմանները որակել է որպես «աջակցություն ահաբեկչությանը»

Անկարան Եվրամիության պահանջները հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության մասին, որ առաջ էին քաշվել որպես վիզային ռեժիմի ազատականացման պայման, ընկալում է որպես աջակցություն ահաբեկչությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիան չի ընդունի ճնշումը ու ոչ մի զիջումների չի գնա:
«Վիզային ռեժիմի դյուրացումը Թուրքիայի քաղաքացիների բնական իրավունքն է: Դա բարեհաճություն չէ: Որոշ թեկնածու երկրների քաղաքացիների այդ իրավունքը տրվել էր դեռ մինչ ԵՄ-ին անդամակցելը»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Դիվանագետը նաև հերքել է Եվրամիության ներկայացուցիչների խոսքերն առ այն, թե Անկարան սպառնում է ԵՄ-ին:

«Ո´չ, մենք չենք սպառնում: Պարզապես անկեղծ ասում ենք ճշմարտությունը: Հարկավոր չէ ամեն ինչ չափազանցնել: Առավելագույնը, որ դուք հիմա քննարկում եք, վիզային ռեժիմի տարրական դյուրացումն է, այլ ոչ թե ԵՄ-ին անդամակցությունը: Յուրաքանչյուրը պետք է պահի իր տված խոստումը»,- ասել է նա:

Չավուշօղլուն հայտարարել է, թե Եվրամիությունը չի կարող դառնալ գլոբալ խաղացող և լուծել տնտեսական խնդիրներն առանց Թուրքիայի մասնակցության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս