Բաժիններ՝

«Որ տեղյակ չես, ո՞նց ես դատապարտում, ա՛յ տղա». ԵԿՄ անդամները կասկածի տակ են դնում Արտակ Բեգլարյանի պրոֆեսիոնալիզմը

Այսօրվա ասուլիսին ներկա ներկա ԵԿՄ-ականները սուր քննադատեցին նաև ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանին, միջադեպի մասով արված հայտարարության համար, որով նա դատապարտել էր առհասարակ նման երևույթները՝ նշելով, որ յուրաքանչյուրը պարտավոր է կոռեկտ պահել իրեն:

«Շատ ցավալի է, որ Արցախի վարչապետի մամուլի քարտուղարը ասում է՝ տեղյակ չեմ, բայց դատապարտում եմ: Որ տեղյակ չես, ո՞նց ես դատապարտում, ա՛յ տղա»,-ասաց ԵԿՄ լրատվական բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը:

Ազգային ժողովում Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն իր հերթին ընդգծեց, որ կասկածի տակ է դնում Արտակ Բեգլարյանի պրոֆեսիոնալիզմը. «Ես ուզում եմ քննադատել իր աշխատելաոճը. մարդ, որ գտնվում է ԼՂՀ-ում, չի տիրապետում իրավիճակին: Գեներալի կողմից երբեք չէր կարող վիրավորական խոսք լինել: Ղարաբաղում Արցախի հերոսի նկատմամբ այդ պետական աշխատողի աշխատելաոճը չեմ կարող հասկանալ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս