Ուղևորները ավտոմեքենայից գողություն են կատարել
Մայիսի 16-ին, ժամը 5-ին, 1979 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ Սայաթ-Նովայի պողոտայի 20 հասցեում գործող ակումբի դիմաց կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստել են երկու անհայտ անձինք, որոնք ավտոմեքենայի սրահից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Աշոտ Ս.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: