«էլիտ Շանթ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի ընտանիքը վաճառքի է հանել այն տունը, որտեղ ավազակային հարձակում էր տեղի ունեցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերի 15-ին իրավապահները հայտարարեցին, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի տան վրան։

Ղարիբյանի տանը սպանվել էր Աջափնյակի բնակիչ Գևորգ Սարգսյանը, և ըստ պաշտոնական վարկածի՝ նա ավազակային հարձակում կատարելու նպատակով ներխուժել էր Ղարիբյանների բնակարան, տանեցիների հետ վեճի ժամանակ մահացու վնասվածքներ ստացել։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ։ Ու մինչ ՀՔԾ-ում այս գործով նախաքննություն են իրականացնում, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ դեպքից հետո Ղարիբյանների ընտանիքն այլևս չի բնակվում Բաշինջաղյան 65 հասցեում գտնվող իր առանձնատանը, ուր տեղի էր ունեցել վերը նշված միշադեպը։ Տունը հանվել է վաճառքի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս