«Գեներալը մի դրամ չի թաքցրել իր շահույթից, ու հարկերը միշտ պարտաճանաչ վճարել է». ԵԿՄ լրատվական բաժնի պատասխանատու
ԵԿՄ լրատվական բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանն այսօրվա ասուլիսին, պատասխանելով 168.am-ի հարցին` շրջանառության մեջ է դրվել Hetq.am-ի 2014թ. սեպտեմբեր ամսին գրված հոդվածը այն մասին, որ Մանվել Գրիգորյանը խուսափում է հարկեր վճարելուց, ունի իր անունով գրանցված 35 անշարժ գույք, և այլն, բացի այդ` նա վատ «սովորություն» ունի. Էջմիածնում բոլորը գիտեն, որ իր ավտոշարասյան դիմաց հայտնվող կամ իր տնից դուրս եկող ճանապարհի եզրերին կայանող ավտոմեքենայի անվադողերը «կնստեն», Վ. Վարդանյանն ի՞նչ մեկնաբանություն կտա այս ամենին, նա պատասխանեց. «Ձեր ասած հրապարակումը շատ շուտ է եղել ու փաստարկներով հերքվել է: Ասենք, վերցրել էին միայն մի գյուղի ՏԻՄ-ին վճարած հարկերը ու ներկայացրել, որ գեներալն այդքան է հարկ վճարում: Տասը միլիոն անգամ փոքրացրել էին իր վճարած հարկերի թիվը: Գեներալը մի դրամ չի թաքցրել իր շահույթից ու հարկերը միշտ պարտաճանաչ վճարել է»:
Իսկ Էջմիածնի տարածքում մեքենաների անիվները «նստեցնելու» մասով նա ասաց, որ նման դեպք երբեք չի եղել, որ գեներալը երբեք անիվ չի «նստեցրել»: Մեր դիտարկմանը, թե իր մասին չէ խոսքը, այլ թիկնապահների, այսպես արձագանքեց. «Թիկնապահներն էլ չեն ծակել: Նման դեպք չի եղել: Էդ ավտոների տերերը չկա՞ն, որ ասեն: ԵԿՄ-ի ու գեներալի հասցեին միշտ ինչ-որ անանուն, 37 թվի ոճով հրապարակումներ են լինում, երբեք հետևը մարդ չկա: Ես որ ասում եմ՝ կազմակերպված հանցախումբ է գործում, գործում է լրիվ իր ենթակառուցվածքներով` սադրիչ խմբերով, ֆեյսբուքում ստատուս ու մեկնաբանություն գրող կեղծ օգտատերերով: Կարող է և անկարգություններ անողներ կան, բայց այսօր՝ 21-րդ դարում, ամեն մեկը գրպանում ունի սմարտֆոն, կարող է հանել, նկարել: Մի հատ թող հրապարակեն, որ այս անկարգություն անողը Երկրապահն էր, գեներալի շրջապատի մարդն էր, չկա, նման դեպք չկա, չի եղել, կհրապարակեին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: