Բաժիններ՝

Էրդողանի հետ գործարքի հետևանքով Եվրոպային սպառնում են նոր ահաբեկչություններ. ԵՄ-ի զեկույց

Եվրամիության և Թուրքիայի միջև վիզային ազատականացման ռեժիմը կմեծացնի Եվրոպայում ահաբեկչությունների ռիսկը: Ահաբեկիչները ազատ կսկսեն ներթափանցել Եվրոպա թուրքական անձնագրերով, գրում է The Telegraph-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի զեկույցին:

«Սպասվում է, որ օտարերկրացի ահաբեկիչներն ու կազմակերպված հանցավոր խմբավորումները կփորձեն ստանալ թուրքական անձնագրեր, որպեսզի դրանց օգնությամբ հասնեն մայրցամաքային Եվրոպային, հենց առանց վիզայի ռեժիմը ուժի մեջ մտնի»,- կարծում են եվրոպացի ղեկավարները:

Զեկույցում նշվում է, որ խոսքը ինչպես ահաբեկիչների ու Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հանցագործների մասին է, այնպես էլ օտարերկրացիների, որոնք ներկայում գտնվում են Թուրքիայում:

Եվրահանձնաժողովում նաև մտավախություն ունեն, որ թուրքական մաֆիան, որը զբաղվում է ԵՄ թմրանյութերի, զենքի, սեքս-ստրկուհիների ու փախստականների ներմուծմամբ, Անկարայի հետ գործարքի արդյունքում կիրականացնի «ուղղակի տարածքային էքսպանսիա Եվրոպայում»:

«Կասկածելի անձինք, որոնց կթույլատրվի ճանապարհորդել Շենգենյան գոտում՝ առանց վիզայի ստացման համար անհրաժեշտ գործողությունների, ավելի շատ հնարավորություն կունենան ԵՄ ներթափանցել աննկատ»,- նշում են զեկույցի հեղինակները:
Զեկույցի հրապարակման հետ գրեթե միաժամանակ հանդես է եկել նաև Բրիտանիայի հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Դիերլավը՝ հայտարարելով, թե Թուրքիայի հետ վիզային ազատականացումը սխալ է ու այն համեմատել է «կրակի մոտ բենզին պահելու հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս