Բաժիններ՝

Կաննի կինոփառատոնում Ջիմ Ջարմուշը ներկայացրել է «Փատերսոն» նոր ֆիլմը

Կաննի կինոփառատոնում մայիսի 16-ին կայացել է Ջիմ Ջարմուշի «Փատերսոն» ֆիլմի պրեմիերան՝ ավտոբուսի դիտունակ վարորդի եւ բանաստեղծի մասին, որի դերը կատարում է Ադամ Դրայվերը:

«Փատերսոն» ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Փատերսոն քաղաքում ավտոբուսի վարորդ Փատերսոնի մասին: Սյուժեի ընթացքում բավականին արագ պարզվում է, որ Փատերսոնը ոչ միայն վարորդ Է, այլեւ բանաստեղծ: Նա ապրում է հանգիստ կյանքով իր շատ ակտիվ եւ ստեղծագործող կնոջ, որի դերը կատարում է Գոլշիֆթե Ֆարահանին, եւ գռմռան շան՝ Մարվինի հետ:

«Սցենարն սկզբնապես այնքան ուժեղ էր, իսկ հերոսներն այնքան պարզ նկարագրված, որ ես ջանացել եմ դրան չխանգարել»,- ասել է Դրայվերը:

«Կարծում եմ՝ հաճախ մարդիկ դժբախտ են, որովհետեւ ապրում են կ՛ամ անցյալում, կա՛մ էլ ապագայում, իսկ այս զույգն ապրում է այս պահին: Եվ նա այդ պահի մեջ է դնում իր պոեզիան, իսկ կինն՝ իր արվեստը»,- ասել է Ֆարահանին:

Ջարմուշը հավելել է, որ այդ ֆիլմն այն մասին է, թե ինչպես են մարդիկ որոշում, թե ինչ են ցանկանում լինել, եւ ընտրում են իրենց սեփական ուղին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս