Վիեննայում սկսվել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպումը
Այսօր Վիեննայում մեկնարկել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսական պատվիրակությունը բանակցություններում գլխավորում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հիշեցնենք, որ Լավրովը Վիեննա էր ժամանել նախօրեին:
Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, նա բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, սիրիական մի քանի ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչների: Լավրովը մասնակցել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որին ներկա էին եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները:
Այսօր՝ մինչ Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպումն սկսելը, Լավրովը հանդիպել է նաև Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ: