
Լավրովը Զարիֆի հետ հանդիպմանը պատմել է Լեռնային Ղարաբաղի հարցով երեկ կայացած հանդիպման մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երկկողմ հանդիպում է ունեցել իր իրանցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Մինչ խորհրդատվություններն սկսելը երկու երկրների արտգործնախարարները միմյանց ջերմորեն ողջունել են: Զարիֆը հետաքրքրվել է, թե ինչ գրաֆիկ է ունեցել Լավրովը: Վերջինս տեղեկացրել է, որ Վիեննա է ժամանել Մինսկից, նաև պատմել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման մասին:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև պատմել է, որ հանդիպել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ և մասնակցել երեկ Լեռնային Ղարաբաղի հարցով հրավիրված հանդիպմանը, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ Վիեննայում մեկնարկում է Սիրիայի հարցով միջազգային հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Սիրիայի քաղաքական կարգավորման հնարավոր ուղիները:
Լավրովի ու Զարիֆի հանդիպումը մամուլի ներկայացուցիչների համար անցել է փակ դռների հետևում: