Ներկաները պատմում են, որ շատ ճոխ, մեծ հարսանիք էր, Եգանյանը հրավիրել էր հեռու-մոտիկ ընկերներին, ծանոթներին ու «կիսածանոթներին»՝ էլիտար հարսանիքների մշտական «սաստավին»՝ անկախ նրանից, թե ում հետ ինչքան է մտերիմ»։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում իրականացրած դիտարկումների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի 24 տնտեսավարող սուբյեկտներից խախտումներ չեն հայտնաբերվել միայն 5 -ում:
42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «մտավոր թերնորմալություն» հոգեկան հիվանդությամբ տառապելով և իբրև երազում տեսնելով, որ իր հարևանի 6-ամյա թոռնուհին քարով հարվածել է իր շանը, աղջկան «դաստիարակելու» նպատակով, վերջինիս կամքին հակառակ և նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` ձեռքից քաշելով իրենց գյուղի մանկապարտեզի խաղահրապարակից առևանգել է նրան, տարել մանկապարտեզին հարակից հիվանդանոցի նկուղ և շուրջ 5-10 րոպե պահել այդ նկուղում:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պետք է նախապատրաստի թիմն ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Նորվիչի» դեմ խաղին:
Իտալացի գեղանկարիչ Ամեդեո Մոդիլիանիի «Պառկած մերկ կինը» կտավը դարձել է իտալացի նկարչի երբևէ ամենաթանկ գնով վաճառված կտավը:
Խառնեք այս բաղադրիչները և քսեք մազերի արմատներին: Մատներով մի փոքր մերսեք մազերը, որպեսզի խառնուրդը ներծծվի մաշկի մեջ:
Ինչպե՞ս կարող է քրիստոնյան զենք վերցնել ու գնալ պատերազմի: Չէ՞ որ պատերազմը չարիք է, իսկ նրանք, ովքեր մասնակից են չարիքի, դառնում են չարի գործակիցներ, այսինքն՝ սատանայի ծառաներ:
Վարորդական վկայականի փոխանակումը՝ 10-15 րոպեում:
Քաղաքացիները քաղաքականությանը վերաբերվում են ոչ թե՝ որպես իրենց շահերի սպասարկման, իրենց կյանքի բարելավման գործիք, ինստիտուտ, այլ՝ հակառակը, որպես միջոց՝ իրենց շահերի ոտնահարման ճանապարհով սահմանափակ թվով մարդկանց խմբային շահերը բավարարելու համար: Այս խնդիրը ոչ մեկ օրում, ոչ մեկ հանրաքվեով, ոչ էլ մեկ ընտրությամբ չի կարող լուծվել:
Աշխարհում խոշորագույն Facebook սոցցանցը շարունակում է ներդնել գործառույթներ, որոնք կարող են հարուցել ոչ միանշանակ ռեակցիա այն օգտատերերի շրջանում, որոնք անհանգստացած են իրենց գաղտնիությամբ:
«Ասում եմ՝ դու իմ ամբողջ կյանքը կործանել ես, ասում ա՝ ես էլ եմ էդ ապրումները ապրում: Մի բան գրելուց դողալով էր գրում, մազերի հետ էր խաղում, հայացքը փախցնում էր»,- ասաց երեխայի տատիկը:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը շարունակում են անուն ընտրել իրենց որդու համար:
Մի անտառով մարդկանց մեծ խումբ էր գնում` յուրաքանչյուրն իր ուսին տանելով իր խաչը: Նրանցից մեկը, ով ավելի խորամանկ էր, կամաց-կամաց ետ է ընկնում իր ընկերներից, թաքնվում մի ծառի ետևում և իր խաչից մի կտոր կտրում` թեթևացնելով հիրավի ծանր խաչը և ուրախ-ուրախ քայլում` բոլորից առաջ անցնելով:
ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ուկրաինայի Նիկոլաևա քաղաքում բնակվող երիտասարդ ռեժիսոր Իլոնա Քոչարյանն Արցախում «Արմատներ» խորագրով կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ցանկացած մշակութային օջախի, այդ թվում` նաև թատրոնների համար հյուրախաղերը կենսական նշանակություն ունեցող կարևոր բաղադրիչ են: Երևանյան պետական և ոչ պետական թատրոնների մեծ մասի համար, սակայն, այս բաղադրիչը գրեթե ամբողջովին հետին պլան է մղված: Պատճառները հիմնականում ֆինանսական, նյութական բնույթի են, արդյունքում, սակայն, բացն առկա է:
Ռելսակոճային ամրակների անբավարար վիճակի պատճառով՝ զննման ընթացքոմ անբավարար գնահատական էր ստացել Մասիս-Երասխ երկաթուղային հատվածը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի որոշմամբ, այս հատվածում լրացուցիչ ստուգում կիրականացվի:
Պարտք ունեցող համայնքները զրկվել են սերմացու ցորեն ստանալու հնարավորությունից: Շիրակի մարզն այն կուտակել է 2013 թվականից սկսած: Ներկա պահին գումարի չափը հասնում է 8 մլն դրամի:
«Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որի համաձայն՝ պետք է գործի Սահմանադրական դատարանը, բարձրացված է սահմանադրական օրենքի մակարդակի, ինչը նշանակում է, որ այդ օրենքին պետք է համապատասխանեն մնացած բոլոր օրենքները»,- այսօրվա քննարկմանն ասաց «Իրավունքի գերակայություն» հ/կ նախագահ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ Սահմանադրության նոր նախագծում ներմուծված է օրենքների նախնական վերահսկողության ինստիտուտը. «Մինչև օրենքի տակ ստորագրելն օրենքը […]
Լեոնել Մեսսիի բացակայության ժամանակ կատալոնացիների գոլային պարտականություններն իրենց վրա են վերցրել Նեյմարը և Լուիս Սուարեսը:
Լյարդը կարևորագույն օրգաններից մեկն է, այն կյանքի աղբյուր է, այդ իսկ պատճառով լյարդի հանդեպ հատուկ ուշադրություն է ահրաժեշտ: Քանի որ լյարդը մեր օրգանիզմում ֆիլտրի դեր է կատարում, հաճախ այն նույնպես մաքրվելու կարիք է զգում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ Եվրամիությունը պետք է քիչ ազդի միության ներսում երկրների քաղաքականության վրա, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կա անվստահություն, ու հաճախ Հայաստանում ինձ հարցնում են, թե ինչպես է դա անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների մասով մեր մոտեցումների վրա: Թույլ տվեք ասել, որ մենք հասկանում ենք, որ աշխարհագրական դիրքից ելնելով և պատմականորեն Հայաստանում ռուսական ներկայությունը նշանակալի է, և որ դուք ամուր պատմական կապեր ունեք:
Հերթական ստուգայցը մայրաքաղաքում. 33 վարորդ՝ անսթափ, 60-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Կյանքի 96-րդ տարում մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով գերմանական ԶԼՄ-ներին:
Եվրախումբը կանխատեսում է ԵՄ երկրներում տնտեսական աճի վերականգնում, թեև դա լինելու է ավելի դանդաղ, քան նախկինում ենթադրվում էր, հայտնում է korrespondent.net-ը:
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հրատապ ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերին հատկացվել է շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ գումար, որը հիմնականում ուղղվել է կրթական օբյեկտների, համայնքային նշանակության ճանապարհների, առողջապահական կազմակերպությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների և այլ օբյեկտների հիմնանորոգմանը»:
Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում ոռոգման ջրի հնարավոր աղտոտվածության պատճառով Ապարանի տարածաշրջանի կարտոֆիլի հողատարածքները վարակվել են քաղցկեղով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ջրի աղտոտվածությունը չի կարող կարտոֆիլի քաղցկեղի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է, որ ձմռանը ցանկանում է ձեռք բերել ամենաքիչը ևս մեկ կատարող: