
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն անուն են ընտրում իրենց ապագա որդու համար

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը շարունակում են անուն ընտրել իրենց որդու համար:
Աղբյուրների հաղորդմամբ՝ աստղային զույգը հակվում է երկու տարբերակի՝ Լեջենդ ու Սեյնթ (այդ բառերը նշանակում են «լեգենդ» ու «սուրբ» համապատասխանաբար), գրում է Elle-ը:
«Քանյեն ու Քիմը մինչ օրս չեն եկել միասնական կարծիքի, սակայն նրանք միանգամից պայմանավորվել են, որ չեն ցանկանում որդուն սովորական անուն տալ»,- ասել է աղբյուրը:
Մտածելով ընթացիկ տարբերակներ՝ ամուսինները որոշել են թայմ-աութ վերցնել մինչ երեխայի ծնունդը:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե իբր Ուեսթն ու Քարդաշյանը որոշել են որդուն անվանել Իսթոն, հերքել էր անձամբ Ուեսթը:
Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսին ամուսնացած զույգը դուստր ունի՝ 2 տարեկան Նորդը: