Բաժիններ՝

Մոդիլիանիի «Պառկած մերկ կինը» կտավը վաճառվել է 170 մլն դոլարով

Իտալացի գեղանկարիչ Ամեդեո Մոդիլիանիի «Պառկած մերկ կինը» կտավը դարձել է իտալացի նկարչի երբևէ ամենաթանկ գնով վաճառված կտավը: Նյու Յորքի Christie’s աճուրդում 1917-1918թթ. ստեղծված կտավը վաճառվել է 170 մլն դոլարով:

Կտավի վրա պատկերված է ամբողջությամբ մերկ կին, ով պառկած է կարմիր բազմոցին՝ հենված կապույտ բարձին:

Ավելի վաղ Մոդիլիանիի կտավները չէին վաճառվում 71 մլն դոլարից ավելի թանկ, գրում է Associated Press-ը:

Նույն աճուրդում Ռոյ Լիխտենշտեյնի կտավը վաճառվել է 95 մլն դոլարով, ինչը դարձել է նկարչի ամենաթանկ աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս