Երկար և առողջ մազեր. օգտակար խորհուրդներ

Steptohealth.ru կայքը գրում է, որ վերջին տարիների նորաձևության տենդենցներն այնպիսին են, որ շատերը երազում են երկար մազերի մասին: Սակայն մազերը երկարացնելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է, քանի որ բոլորի մազերի տեսակները տարբեր են: Շատերը հաճախ փորձում են օգտագործել քիմիական միջոցներ, որոնք իրականում թուլացնում են մազերը՝ այդպիսով դանդաղեցնելով մազերի բնական աճը: Եվ մեկ հայտնի տարբերակ է մոտական վարսավիրանոցում մազերի ծայրերը կտրելը, սակայն գրեթե բոլոր դեպքերում կտրվում է մազերի բավական երկար հատված, արդյունքում՝ ստացվում է, որ մազերը մնում են նույն չափի:

Ինչպես լուծել խնդիրը

Լավագույնը, ինչ կարող եք անել՝ երկար, առողջ և գեղեցիկ մազեր ունենալու համար, բնական միջոցներից օգտվելն է, որոնք միշտ օգտակար են: Բացի դա՝ այդ դեպքում դուք չեք կանգնի ալերգիկ ռեակցիաներ ունենալու վտանգի առաջ: Ամեն դեպքում այս կամ այն մթերքը ձեր մազերին վնաս չի տա: Մազերի համար նախատեսված բնական միջոցները բազմաթիվ են, սակայն ոչ բոլորն են նույն կերպ արդյունք տալիս:

Կարմիր լոբի և սպիտակ գինի

Բաղադրամասեր

  • Կես բաժակ լոբի (225 գրամ)
  • 1 բաժակ ջուր (250 մլ)
  • Կես բաժակ սպիտակ գինի (125 մլ)

Պատրաստման եղանակը

Լոբին լցրեք ջրի մեջ, դրեք կրակի վրա: Երբ ջուրը կներկվի կարմիր գույնով, ավելացրեք գինին, հանեք կրակից, թողեք 15 րոպե: Այդ ընթացքում խառնուրդը կսառչի, այն կկարողանք քսել մազերին: Մազերին քսելուց հետո թողեք 15 րոպե: Առավել լավ արդյունք ստանալու համար այդ ընթացքում մազերի վրա կարող եք լողանալու համար գլխարկ քաշել, որպեսզի սնուցող միջոցները ներծծվեն արմատների մեջ: Լվացեք մազերը և մի մռացեք կոնդիցիոներ օգտագործելու մասին: Շաբաթվա ընթացքում մեկ անգամ կրկնեք այս պրոցեդուրան:

Ռոզմարինի յուղով շամպուն

Այս միջոցը շատ օգտակար է և բավական մատչելի:

Բաղադրամասեր

  • շամպուն
  • 1 ճաշի գդալ ռոզմարինի յուղ

Պատրաստման եղանակը

Ձեր շամպունի մեջ ռոզմարինի յուղ ավելացրեք և լավ խառնեք: Ամեն օր մազերը լվացեք այդ շամպունով և մի մոռացեք կոնդիցիոների մասին: Արդյունքը կզգաք արդեն մի քանի շաբաթ անց:

rozmarin

Սոխով շամպուն

Սա մազերի երկարացման ամենահայտնի միջոցներից մեկը չէ, սակայն ամենաարդյունավետներից մեկն է:

Բաղադրամասեր

  • 1 սոխ
  • մազերի համար շամպուն

Պատրաստման եղանակը

Սոխը կտրատեք: Մի մասը լցրեք շամպունի մեջ և թողեք թրմվի մոտ մեկ շաբաթ: Մազերը դրանով լվանալուց հետո մի մոռացեք նաև կոնդիցիոների մասին:

Կոկտեյլ յուղերից

Բաղադրամասեր

Nush

  • 1 կամ 2 ճաշի գդալ կոկոսի յուղ (18/36 մլ)
  • 1 կամ 2 ճաշի գդալ արգանի յուղ (18/36 մլ)
  • 1 կամ 2 ճաշի գդալ նշի յուղ (18/36 մլ)

Պատրաստման եղանակը

Խառնեք այս բաղադրիչները և քսեք մազերի արմատներին: Մատներով մի փոքր մերսեք մազերը, որպեսզի խառնուրդը ներծծվի մաշկի մեջ: Ապա մազերին ֆոլգա փաթաթեք՝ տերմոէֆեկտ ստանալու համար: Թողեք 10-15 րոպե, լվացեք մազերը՝ չմոռանալով կոնդիցիոների մասին: Պրոցեդուրան կրկնեք ամեն օր մեկ շաբաթվա ընթացքում, և արդյունքները կգոհացնեն:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս