Բաժիններ՝

Ի՞նչ է նշանակում՝ «Դա իմ խաչն է, ես պետք է տանեմ այն միչև վերջ» արտահայտությունը

– Ի՞նչ են նշանակում հետևյալ խոսքերը. «Դա իմ խաչն է, ես պետք է տանեմ այն միչև վերջ»: Ինչպե՞ս պետք է տանել այդ խաչը: Ի՞նչ է սպասվում այն մարդուն, ով տանում է իր խաչը:

– «Սեփական խաչ» ասվածը մարդուն կյանքի ընթացքում բաժին ընկած դժվարություններն են` ծանր վիճակները, որոնք, այնուամենայնիվ, հաղթահարելի են: Պետք չէ խուսափել այդ դժվարություններից, այլ տոկալ, քանի որ տառապանքով էլ է մարդը ճանաչում, մոտենում Աստծուն: Իսկ այս կյանքը ոչ այլ ինչ է, քան` հնարավորություն ճանաչելու Աստծուն: Մի հետաքրքրիր պատմություն կա: Մի անտառով մարդկանց մեծ խումբ էր գնում` յուրաքանչյուրն իր ուսին տանելով իր խաչը: Նրանցից մեկը, ով ավելի խորամանկ էր, կամաց-կամաց ետ է ընկնում իր ընկերներից, թաքնվում մի ծառի ետևում և իր խաչից մի կտոր կտրում` թեթևացնելով հիրավի ծանր խաչը և ուրախ-ուրախ քայլում` բոլորից առաջ անցնելով: Մարդկանց խումբը հասնում է մի տեղ, ուր կամուրջ չկար: Յուրաքանչյուրն իր խաչը դնում է անդունդի վրա և անցնում: Միայն իր խաչը փոքրացրած, կարճացրած մարդը չի կարողանում հաղթահարել այդ անդունդը: Այստեղից հետևություն. անգամ տառապանքները ինչ-որ ժամանակ մեզ փրկություն են պարգևում:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս