Բաժիններ՝

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում գոլ են խփում միայն 5 ֆուտբոլիստ

Լեոնել Մեսսիի բացակայության ժամանակ կատալոնացիների գոլային պարտականություններն իրենց վրա են վերցրել Նեյմարը և Լուիս Սուարեսը:

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» վերջին 17 գոլերը խփել են Նեյմարը և Սուարեսը: Վերջին խաղը, որում աչքի են ընկել կատալոնացիների այլ ֆուտբոլիստներ, տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին: «Լևանտեի» դեմ խաղում, Նեյմարից բացի, դուբլով աչքի է ընկել Լիոնել Մեսսին, և ևս մեկ գոլ խփել է Մարկ Բարտրան:

Ընդհանուր առմամբ Պրիմերայում Նեյմարը խփել է 11 գնդակ: Լուիս Սուարեսն աչքի է ընկել 9 անգամ: Մեսսին խփել է 3 գնդակ, Բարտրայի և Թոմաս Վերմալենի հաշվին գրանցվել է մեկական գնդակ:

Կիրակի «Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» 3:0 հաշվով: Այդ խաղին Նեյմարը դուբլ կատարեց, իսկ Սուարեսն իրացրեց 11-մետրանոց հարվածը:

Կատալոնցիները, 11 խաղերից հետո` 27 միավորով, զբաղեցնում են Պրեմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս