Հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը նշել է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում Մոսկվայի «Սպարտակը» կարող է հրաժեշտ տալ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին և կիսապաշտպան Արաս Օզբիլիսին։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի խցերից մեկի խուզարկությամբ սառնարանի հետնամասի պահոցից հայտնաբերել և առգրավել են 62 բջջային հեռախոս
Բյուրեղավանցի Յուրի Ազարյանն էլ միացավ գնդապետ Սերգեյ Առաքելյանի հրամանատարությամբ կազմավորվող Հատուկ գնդի մարտիկներին: Ինքը եւս անտարբեր չէր կարող լինել համազգային պոռթկմանը, քանի որ իր ծննդավայր գյուղը` Բարումը, հայաթափ էր եղել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 11-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը զգուշացնում է Եվրամիության փլուզման ու երկրների սահմաններին վերահսկողության վերադարձի մասին՝ կապված միգրացիոն ճգնաժամի հետ: Այս մասին նա հայտնել է Dpa գործակալությանը տված հարցազրույցում:
Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը Փարիզում ավարտված մրցաշարի եզրափակչում 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել Էնդի Մարեյին և նվաճել է 2015 թվականի ընթացքում 6-րդ «Մասթերս-1000» կարգի տիտղոսը:
Դեր Մեգրեդիչյանը ստեղծեց «Մերիդիան Կապիտալ» ընկերությունը, որը կատարում էր միաձուլման ու կլանման գործարքների խորհրդատվություն: Ընկերությունն ուղեկցում էր «Եվրոպա պլյուս» ռադիոկայանի վաճառքի 35%-ը Բորիս Յորդանի «Սպուտնիկ» խմբին, մասնակցել է «Ռուսսկոյե ռադիոյի» վաճառքին, խորհրդատվություններ է տրամադրել Air France-ին, Schneider Electric-ին Ռուսաստանում:
ՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 29.10.2015թ. գրությամբ հայտնվել է, որ քաղաքացի Միխայիլ Մեսյանը դիմել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանին` 12.12.2014թ. կնքված առուվաճառքի պայմանագրով վճարման ենթակա 64.000 ԱՄՆ դոլար գումարը նոտարի դեպոզիտ հաշվից ստանալու խնդրանքով, սակայն նոտարը հրաժարվել է Միխայել Մեսյանին հանձնել գումարը:
Տուլայի մոտ նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի հարազատները վստահում են ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմիններին եւ սպասում են փորձաքննությունների եզրակացություններին:
Ճարպերն այրող մթերքները մեր լավագույն բարեկամներն են՝ ավելորդ քաշի դեմ պայքարում: Դրանք օգնում են արագացնել նիհարելու գործընթացը:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Գործարար, «Օժիտ» խանութի սեփականատեր Սիլվա Գալստյանի սպանության գործով մեղադրողն այսօր միջնորդեց սպանության մեջ մեղադրվող Ալբերտ Մոմջյանին դատապարտել 23 տարվա ազատազրկման:
Արցախի Հանրապետությունն ու ազատագրված տարածքները ադրբեջանական համարող ԵԽԽՎ-ի բանաձեւը ոչ միայն հայկական կողմի համար, այլ ընդհանրապես քաղաքական տրամաբանության սահմաններում ադրբեջանական հաղթանակ համարելը հիմնավորյալ չի թվում:
Հունգարիայի բնակիչներից մեկը վթարի է ենթարկվել իր LaFerrari ավտոմեքենայով այն գնելուց ընդամենը մի քանի րոպե անց, հայտնում է Daily Mail-ը:
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Զաքյան փողոցի 3 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Ս.-ին և 1994 թ. ծնված Ջանիկ Ս.-ին:
ԵԱՏՄ անդամակցության շրջանակում, մաքսային ընթացակարգերի ազատականացմանը զուգընթաց, Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը խիստ հսկողություն է իրականացնում այդ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ, որպեսզի որոշ քաղաքացիներ, օգտվելով պարզեցված ընթացակարգերից, չկարողանան շրջանցել մաքսային հսկողությունը, ինչի շնորհիվ, միաժամանակ կանխվում է ներկրողի կողմից սահմանին չֆիքսված բեռների համար հարկային տեսչություն հայտարագիր չներկայացնելը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի որոշումը, որով հավանություն է տրվել Ռոբերտ Ուոլթերի զեկույցին։
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո խոսել է «Բարսելոնայի» դեմ կայանալիք Էլ Կլասիկոյի մասին:
Մինչ քաղաքական տարբեր ուժեր դիրքավորվում են կողմ կամ դեմ ճակատներում, 168.am-ը ներկայացնում է մեզանում հայտնի արվեստագետների և մտավորական գործիչների խոհերն այն մասին, թե ինչքանո՞վ էին նպատակահարմար սահմանադրական բարեփոխումների և հանրաքվեի անցկացումը հիմա, կամ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ մենք արդեն նոր սահմանադրական կարգից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է վերակառուցել օսմանյան սուլթանների հայտնի Աստղային պալատն ու այն օգտագործել որպես նստավայր, հայտնում է Habertürk Daily-ն:
Նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի թիվ 17 տան բակում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է նշված խմբաքանակների իրացումը: Ծառայությունը շարունակում է ուսումնասիրությունները թռչնամսի իրացման շուկայում՝ հետագծելիության սկզբունքով դիտարկումներ իրականացնելով «Տեղական» ՍՊԸ-ում՝ պարզելու, թե որ փուլում է թռչնամիսը վարակվել սալմոնելայով:
Նոյեմբերի 7-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ սնկային թունավորմամբ իրենց է դիմել 1961 թ. ծնված Օլգա Ի.-ն:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 10-11-ին շրջանների մեծ մասում, նոյեմբերի 12-ին հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների և գլխավոր դատախազների համակարգող խորհուրդների միջև ստորագրվել է համաձայնագիր:
Նոյեմբերի 8-22-ին դիտվում են Լեոնիդները` ամենանշանավոր ասուպային հոսքերից մեկը, որի առավելագույն փուլը կլինի նոյեմբերի 17-18-ի գիշերը, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ:
Նյու Յորքում՝ Մանհեթեն շրջանում, անհայտ տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիայի կայարանի մերձակայքում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Նոյեմբերի 13-ին և 17-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության հերթական հանդիպումները՝ արտագնա խաղերում մրցելով համապատասխանաբար Ուելսի և Դանիայի հավաքականների հետ: