Բաժիններ՝

Լուի Վան Գալին հարկավոր է արագաշարժ կիսապաշտպան

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է, որ ձմռանը ցանկանում է ձեռք բերել ամենաքիչը ևս մեկ կատարող:

Անգլիայի առաջնության նախորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին» 2:0 հաշվով: Մեմֆիս Դեպայը, ով ամռանը տեղափոխվել է «ՊՍՎ»-ից, լավ սկսեց մրցաշրջանը, բայց հիմա սկսել է դուրս մնալ մանկունյանցիների հիմնական կազմից: Հոլանդացին որոշել է, որ իրեն պետք է ևս մեկ եզրային կիսապաշտպան:

«Ես դեռ նախորդ մրցաշրջանում ասել եմ, որ մեզ պետք է ավելի շատ արագություն և կրեատիվություն եզրերում: Եզրերում մեզ մոտ խաղում են Լինգարդը և Մատան, որոնք չեն հանդիսանում աշխարհի ամենաարգ կիսապաշտպանները»,- մենեջերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

«Սկզբում մենք պետք է լուծենք այդ պրոբլեմը, որպեսզի թիմը կարողանա խաղալ` օգտագործելով արագ եզրերը:

Կարդացեք նաև

Ես ցանկանում եմ գնել շատ ֆուտբոլիստներ, բայց չեմ կարող բոլորին վաճառել: Կան շատ հանգամանքներ»,- նշել է Լուի Վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս