Նոյեմբերի 12-ին Մոսկվա քաղաքում, «Ռեգնում» լրատվական գործակալության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մամլո ասուլիսը, որին ներկա էին ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել մի խումբ գյումրեցի դպրոցականների հետ, ովքեր համագործակցում են Վորդ Վիժեն կազմակերպության հետ: Հանդիպման առաջարկությունը եղել է աշակերտներինը, որին էլ ընդառաջել է նախարարը:
Վթարի հետևանքով Mercedes մակնիշի 35 UD 197 համարանիշի ավտոմեքենայի ուղևոր Երևանի բնակիչ 22-ամյա Արաքսյա Պետրոսյանը, ով հղի է տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Իտալիայի ոստիկանները մասնակցել են հակաահաբեկչական օպերացիայի, որը կրում է JWEB կոդային անվանումը, ինչի ընթացքում ձերբակալվել է 17 մարդ, հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Անկարան պատրաստ է ամեն ջանք գործադրել, որպեսզի առաջընթաց գրանցի երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսի հետ հանդիպմանը:
Կահիրեի օդավակայանում՝ Կահիրեից Ժնև ուղևորվող ինքնաթիռի ուղևորներից մեկի պայուսակում, կասկածելի իր է հայտնաբերվել, հայտնում է Al-Ahram պարբերականը:
Վերջին 20 տարում ամեն ինչ մեզ մոտ իջել է հարթակից ներքեւ՝ հայհոյանքների, մեղադրանքների եւ անձնական թշնամանքի: Չկան այն գաղափարական բախումները, բացատրական աշխատանքները, ինչպես միմյանց, այնպես էլ՝ ազգաբնակչության հետ:
Մինչ հայրենադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։
168.am-ը տեղեկացրել էր, որ աշխարհահռչակ «Միսիս գլոբ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է մոդել Աննա Դեմիրխանյանը: Ինչպես հայտնի է՝ մրցույթը տեղի է ունենալու Չինաստանում, նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը: Չինաստան մեկնելու հնարավորություն ստանալու համար Աննա Դեմիրխանյանը նախ` մասնակցել է «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի կազմակերպած քասթինգին, որի ընթացքում էլ հաստատվել է նրա մասնակցությունը: Վերջերս Աննան […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ փաստաթղթի մշակումը մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի որոշման համաձայն: Համաձայնագրի նախագիծը բազմիցս քննարկվել է ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների փորձագետների կողմից, անցել է ներպետական համաձայնեցման բոլոր փուլերը Հայաստանում, որից հետո ուղարկվել է ռուսաստանյան կողմի հաստատմանը:
Իսկապես, էլ ինչի՞ համար կարող էր Լավրովը գալ Հայաստան, եթե ոչ՝ «Ղարաբաղը ծախելու» մասին փաստաթուղթը համաձայնեցնելու: Կամ՝ սահմանադրական փոփոխությունները:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ թատերագետ, հրապարակախոս Լևոն Մութաֆյանը «Աստորիա» հյուրանոց է այցելել նոյեմբերի 11-ի առավոտյան` ժամը 11-ի կողմերը ինչ-որ երիտասարդի հետ:
Մոսկվայում երեկ կայացել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Քրդական զինված միավորումները հարձակում են սկսել՝ նպատակ ունենալով վերականգնել վերահսկողությունը Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքում, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դժբախտ դեպք է տեղի ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հունաստանի վարիչ մարմնի անդամ Հակոբ Բեքարյանի ընտանիքում:
chpsaratov.ru կայքը լուսանկարներ է հրապարակել երեկ ՌԴ Սարատով-Երշով ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից:
Նոյեմբերի 12-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում 4 հովիվ 600 գլուխ մանր եղջերավոր անասունի հետ միասին գտնվում են Ամասիա գյուղի մոտակա սարում և բքի պատճառով չեն կարողանում մոտենալ հարակից բնակավայր. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Վայքում և Սարավանում տեղում է ձյուն: Մարտունի-Գավառ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածներում, ինչպես նաև Սևանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Սարավանում, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատահականություն չի համարում «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումը, որն իրականացվում է դեռևս ս.թ. փետրվածի 18-ին վարչախմբի պատվերով հարուցված շինծու քրեական գործի շրջանակներում:
Եգիպտոսի հյուսիսային Սինայ նահանգի Էլ-Արիշ քաղաքում ահաբեկիչների հարձակման հետևանքով սպանվել է բնակելի տներից մեկի 9 բնակիչ, հայտնում է LifeNews-ը:
Երբ ավելի քան մեկ տարի առաջ Հ. Նադդալյանը ԵԽԽՎ-ում խայտառակ ելույթ էր ունեցել, որը նույնպես ոչ բարենպաստ հետեւանքներ ունեցավ, դա արդեն իսկ պետք է ահազանգ դարձած լիներ։ Սակայն ոչ պատվիրակության կազմի առումով, ոչ էլ աշխատանքի առումով որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, կատարվող աշխատանքի որակն է՛լ ավելի է վատթարացել, ինչի բազմաթիվ վկայություններից է նաեւ ԱԳԼ-ի լռությունը ադրբեջանական զինված ոտնձգությունների վերաբերյալ։ Հետևություններ անելու փոխարեն՝ թե այն ժամանակ, թե ներկայումս խաբեբաները կամ անմեղսունակները նույն երգն են երգում՝ ադրբեջանականկան «խավիարային դիվանագիտաթյան» մասին։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին:
Շենգենյան համաձայնագրի գոտու հարևան երկրներով շրջապատված Շվեդիան հայտարարել է սահմանային վերահսկողության ժամանակավոր վերականգնման մասին՝ կապված ռեկորդային թվով ներգաղթյալների հետ, հայտնում է BBC-ն:
Հ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 11-ին, ժամը 15.48-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում ՌԴ Սարատով-Երշով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, և հնարավոր է, որ տուժածների մեջ լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:
«Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» է իրականացրել։
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, բարդու ծառն ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: