«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Իսակովի պող. 26, 28, 30, 32, 34, 36, 36/1 36/2, 36/3, 36/4 համարների, Զորավար Անդրանիկի Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121 համարների ջրամատակարարումը:
Georservice S.A. ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում իր ներկայացուցչությունը փակելու մասին: Այս մասին Report-ին հայտնել է հարկային մարմիններում աղբյուրը:
Ընդունել ՌԴ կառավարության առաջարկությունը՝ ստորագրել համաձայնագիր ՌԴ-ի ու Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին:
Թուրքիայի ոստիկանության 3 աշխատակից է մահացել ու 1-ն ստացել է վնասվածք Շիրնակ նահանգի Սիլոպի շրջանում «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների տեղադրած ականի վրա պայթելու հետևանքով, հայտնում է Anadolu գործակալությունը:
Չեխիայի ժամանակավոր պահման կացարաններում տասնյակ ներգաղթյալներ հացադուլ են հայտարարել՝ որպես բողոքի նշան այն բանի, որ իրենց գտնվելու ժամկետն այդ հաստատությունում ավելացել է, հայտնում է Reuters-ը:
Խաբարովսկի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Պետրոպավլովսկ-Կամչատսկի ուղևորվող ինքնաթիռը, հայտնում է LifeNews-ը:
Եգիպտոսը համաձայնել է, որ Սինայի թերակղզում կործանված ռուսական А321 ինքնաթիռի պատճառների հետաքննությանը մասնակցի նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեխ Շուքրին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Ժողովրդի մեծ մասը հիշում է իշխանություններին՝ թանկացած հաց ու շաքարավազ գնելու ժամանակ, չաշխատող տրանսպորտի, ընկնող վերելակների ժամանակ: Հիշում է և հասկանում, որ 5000 դրամ ընտրակաշառքը չի հերիքում մեկ օրվա մթերք առնելու համար: Հասկանում է և մյուս օրը մոռանում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները, հայտնում է korrespondent.net-ը։
Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանին Թեքալիի գործընթացի արագ արձագանքման խմբի ադրբեջանցի անդամները տեղեկացրել են, որ նոյեմբերի 8-ից Ղազախի շրջանի Փարաքլի գյուղում են գտնվում Հայաստանի բնակիչ 2 կին:
Այո, տառապանքը փորձ ունի, 90-ականների փորձ ունեցողները գիտեն, որ փորձ ունի, բա իհարկե ունի։ Որովհետեւ բոլորս ենք ականատես եղել այդ ամենին, ինչ կատարվել է։ Արմատախիլ ենք անելու բոլոր նեգատիվ երեւույթները, եւ հանրաքվեի վրա ստվեր գցող քաղաքական ուժը կամ գործիչը պարզապես չի ցանկանում այս երկրի լավը տեսնել։
ԱՄՆ Օհայո նահանգում Hawker 25 տիպի թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի տներից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ:
Փաստաթղթի համաձայն, որը տարածվել է ՄԱԿ-ում Վիեննայում շաբաթ օրը Սիրիայի հարցով կայանալիք բանակցությունների նախօրեին, Ռուսաստանն առաջարկում է սահմանել 18-ամսյա անցումային շրջան քաղաքացիական պատերազմով բռնկված երկրում, ինչից հետո հնարավոր կլինի անցկացնել նախագահական ընտրություններ:
«Պարզապես սիրում եմ կյանքը և′ բեմում, և′ բեմից դուրս, և ազնվորեն եմ վերաբերվում ինձ և մարդկանց։ Պետք չէ ձևացնել։ Ինձ համար բեմը սուրբ վայր է, որի շնորհիվ ասում եմ այն, ինչ ուզում եմ»։
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Մ-17 Կապան-Սրաշեն ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում և ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինձ թվում է՝ շատ պարզ բան. եթե դուք, ասենք, հայ եք, քրիստոնյա եւ ՀՀԿ-անդամ, ապա ոչնչով ավելի կամ պակաս չեք, քան, ենթադրենք, եզդին, արեւապաշտը եւ ՀԱԿ անդամը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին`ժամը 9:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Նոյեմբերի 11-ին, ժամը 07.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սեբաստիա փողոցի 52/1 հասցեում գտնվող «Կարաս» ազգային սննդի կետում:
Դեպի Եվրոպա փախստականների հոսքը չի դադարում: Իսկ երբ Եվրոպա մուտք գործի ցուրտ ձմեռը, հոսքը կկանգնի վտանգավոր խնդիրների առաջ: Եվ փախստականներին օգնության ձեռք մեկնողները հորդորում են Եվրոպայի երկրներին այսօր իսկ մտածել նրանց ցրտի ճիրաններից զերծ պահելու մասին:
Անգլիացի ֆուտբոլիստը պատասխանել է Ստյուարտ Բենեթի քննադատությանը: Քաշքշուկը սկսվել է այն բանից, երբ Բենեթը մոտեցել է Ռունիին, հրել է նրան մատով և ասել է. «Չէի ուզենա, որ քո փոքրիկ տղան տեսներ իր հոր անհաջող խաղը»:
Քաղծառայության աշխատակիցներից «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ իշխանությունները որոշել են միառժամանակ, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ» չվճարել: Սովորաբար պետական կառույցների աշխատակիցները, քաղծառայողները տարվա վերջին իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով հավելավճար են ստանում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` անցակետը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել:
Ասում են համբերատար մարդը ավելի ուժեղ է, քան խիզախը, բայց մինչև երբ համբերենք: Ցավը, ահավոր է, զայրութը դաժան, ցասումն անհաղթահարելի: Գերության մեջ գտնվող 9-10տարեկան երեխանների մահապարտ են դարձնում, մեր կանանց, աղջիկներին ստրկության են վաճառում: Համբերում ենք, որ հերթական փորձությանը նույնպես հաղթենք և փառք Աստծո մեր համբերությունը հաղթում է: Հավատն օգնում է ապրել:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Լևոն Սարգսյանը, նույն ինքը՝ Ալրաղացի Լյովը, բնակության նպատակով տեղափոխվել է Չեխիա։ Թե կոնկրետ ինչ գործունեություն է ծավալում Լևոն Սարգսյանը Չեխիայում, դեռևս հայտնի չէ։ «Ժողովուրդ»-ն այս լուրերի իսկությունը պարզելու համար զրուցել է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ, որը ինչպես հայտնի է՝ Սարգսյանի եզակի մտերիմ ընկերներից է։ «Ես տեղյակ չեմ»,- մեր հարցը լսելուց հետո պատասխանեց Աշոտ Աղաբաբյանը։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1975 թ. ծնված Լ. Ս.-ը երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:
Մեր տեղեկություններով, Գառնիկ Իսագուլյանն այս ամսվա սկզբից արդեն իսկ ֆորմալ աշխատանքի մեջ է ԼՂ-ում, սակայն առայժմ մտմտում են նրա վերջնական ստատուսի մասին` ԼՂ նախագահ Բակո Սահակյանի գլխավոր խորհրդակա՞ն, անվտանգության գծով խորհրդակա՞ն, թե՞ պարզապես խորհրդական:
Նրա բարեկամի տունը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 2 կմ: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ Լուսիկ Աբովյանը երկու տղա եւ երկու աղջիկ ունի, տղաներից մեկը Կոթիում առանձին է ապրում, վերջինիս ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ եւ հողագործությամբ:
Երեկ՝ 2015 թ. նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այն գիտնականները, որոնք չեն աշխատում մեկ լրիվ դրույքով, կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերից այլևս չեն ստանա գիտական աստիճանի համար տրվող հավելավճարները։ Նշենք, որ գիտությունների թեկնածուներին տրվող հավելավճարի չափը 25 հազար դրամ է, իսկ գիտությունների դոկտորինը՝ 50 հազար դրամ։
Ներկաները պատմում են, որ շատ ճոխ, մեծ հարսանիք էր, Եգանյանը հրավիրել էր հեռու-մոտիկ ընկերներին, ծանոթներին ու «կիսածանոթներին»՝ էլիտար հարսանիքների մշտական «սաստավին»՝ անկախ նրանից, թե ում հետ ինչքան է մտերիմ»։