Բաժիններ՝

Մահացած փոքրիկի տատիկն ու բժշկուհին առերեսվել են. «Նայում էր երեսիս ու ստում էր, ոչ մի խղճի խայթ չէր զգում»

Ջրաշենցի 4-ամյա աղջկա մահվան մեջ մեղադրվող՝ «Արմավիր» ԲԿ-ի բժշկուհի Անահիտ Պետրոսյանն ու փոքրիկի տատիկը՝ Կարինե Հովհաննիսյանն առերեսվել են: Այս մասին NEWS.am-ին ասել է Կարինե Հովհաննիսյանը:

«Ինքը ամեն ինչ hերքեց, նայում էր երեսիս ու ստում էր, ոչ մի խղճի խայթ չէր զգում: Ասում եմ՝ դու իմ ամբողջ կյանքը կործանել ես, ասում ա՝ ես էլ եմ էդ ապրումները ապրում: Մի բան գրելուց դողալով էր գրում, մազերի հետ էր խաղում, հայացքը փախցնում էր»,- ասաց երեխայի տատիկը:

Կարինե Հովհաննիսյանը պատմեց, որ առերեսման ժամանակ բժշկուհին ասել է, թե երեխայի ջերմությունը չափել է, այնինչ, իր պնդմամբ, նման բան չի եղել. «Ասում ա եմ՝ ո՞վ ա չափել, եթե ես ամբողջ ժամանակ հետն եմ եղել: Պատասխանելու փոխարեն ասում ա՝ ո՞վ ա մեջդ չարություն դրել»:

Երեխայի տատիկը, որը պնդում է, որ փոքրիկը մահացել է, որովհետեւ բժշկուհին անզգուշաբար է երեխայի ստամոքսի լվացում արել եւ ջուրը ստամոքսի փոխարեն թոքերի մեջ է լցրել, ասաց, որ առերեսման ժամանակ բժշկուհին ասել է, որ չէր կարող նման բան արած լինել: Փոքրիկի տատիկի խոսքով՝ նա նաեւ հերքել է, թե ինքը Հովհաննիսյաններից գումար է  պահանջել երեխային զննելու համար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս