
Facebook-ը ցանկանում է ընկերներ գտնել սմարթֆոնների վրա արված լուսանկարների օգնությամբ

Աշխարհում խոշորագույն Facebook սոցցանցը շարունակում է ներդնել գործառույթներ, որոնք կարող են հարուցել ոչ միանշանակ ռեակցիա այն օգտատերերի շրջանում, որոնք անհանգստացած են իրենց գաղտնիությամբ: Facebook մեսենջերը սովորել է օգտատիրոջ ընկերներին գտնել սոցցանցում լուսանկարների միջոցով, որոնք վերջերս արվել են սմարթֆոնով, գրում է TechCrunch-ը:
Նոր գործառույթը կոչվում է Photo Magic: Այն սմարթֆոնով լուսանկարված բոլոր նկարներն անցկացնում է դեմքերի ճանաչման ալգորիթմով: Եթե հավելվածը լուսանկարում հայտնաբերում է ինչ-որ մեկի, ով նման է Facebook-ի ձեր ընկերներից մեկին, առաջարկում է այդ լուսանկարն ուղարկել վերջինիս:
Photo Magic-ը դեռ հասանելի է Ավստրալիայում Facebook Messenger-ի Android-վարկածով, ավելի ուշ այն կստանա iOS-ի աջակցությունը, իսկ մոտ ապագայում գործառույթը կհասնի նաև ԱՄՆ:
Ցանկության դեպքում Photo Magic-ը հնարավոր է անջատել կարգավորումների բաժնի միջոցով: