ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի կողմից եկող սպառնալիքը կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հափշտակության փորձ կատարած անձի ինքնությունը:
Լաթաքիայի համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է մինչև 22-ի: Նորությունների սիրիական կենտրոնի տվյալով՝ նվազագույնը 60 մարդ տուժել է:
Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Վրաստան: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Նոյեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1940 թ. ծնված Վազգեն Ն.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 08.30-ին, Մոլդովական փողոցի 4-րդ շենքում գործող, իրեն պատկանող սուպերմարկետի բանվոր Վարդանն իր աշխատասենյակի սեղանից բացահայտ հափշտակել է 900.000 դրամ և դիմել փախուստի:
Ամերիկյան HBO հեռուստաալիքը ներկայացրել է գերծանր քաշային աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի և բրիտանացի հավակնորդ Թայսոն Ֆյուրիի միջև մենամարտի պաշտոնական պրոմո-հոլովակը:
Airbus ընկերությունը հայտարարել է, որ Եգիպտոսում կործանված ինքնաթիռը տեխնիկապես եղել է սարքին վիճակում ու աղետի պատճառ կարող էին դառնալ այլ գործոններ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր եվրոպական շրջագայության շրջանակում կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Սիրիայի Լաթաքիայի համալսարանի մոտ պայթյուն է որոտացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, անվտանգության ուժերի ներկայացուցիչները, շտապօգնության մեքենաները: Զոհերի թիվը ճշտվում է, հայտնում է LifeNews-ը:
Նոյեմբերի 11-ին, 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել շախմատի դպրոցական օլիմպիադիայի 10-րդ առաջնության երկրորդ փուլի մեկնարկին: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարը մաղթել է հաջողություն, գեղեցիկ ինտելեկտուալ խաղ և շեշտել, որ շախմատի օլիմպիական շարժումը Հայաստանի շախմատային հաջողությունների հիմնական գրավականներից մեկն է. «Մեր երկիրն աչքի է ընկնում բազմաթիվ յուրահատկություններով, մենք հպարտանում ենք մեր մշակույթով, մեր պատմությամբ, գիտությամբ:
Առիթ ունենք հպարտանալու նաև մեր կրթական համակարգով, որտեղ 5 տարի առաջ աշխարհում առաջինը շախմատը ներդրվեց, որպես պարտադիր հանրակրթական առարկա ՀՀ բոլոր դպրոցներում: Մեր երեխաների արձանագրած հաջողություններն ու միջազգային հանրության համակ ուշադրությունը շախմատի դասավանդման նկատմամբ՝ ամենակարևոր պատասխանն է ծրագրին հոռետեսությամբ վերաբերվողներին: Շախմատի օլիմպիադան այսօր ամենազանգվածային դպրոցական օլիմպիադաներից մեկն է, եթե նախկինում այս օլիմպիադան դիտվում էր մարզական, ապա այսօր արդեն կրթական առարկայական օլիմպիադա է»,- իր խոսքում նշել է նախարարը՝ հավելելով, որ հոբելյանական 10-րդ օլիմպիադայի անցկացումն արդեն իսկ նվաճում է: Նախարարը շախմատի դասավանդման հաջողության հարցում առանձնակի կարևորել է ՀՀ ԿԳՆ-ի ու Շախմատի ակադեմիայի սերտ համագործակցությունը: Օլիմպիադայի բացումից հետո նախարարը նաև զրուցել է շախմատի օլիմպիադային մասնակից դպրոցականների ծնողների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են շախմատի ներդրմանը դպրոցական ծրագրերում: Ա. Աշոտյանի խոսքով՝ շախմատը թույլ է տալիս ձևավորել անհատակնություն, ռազմավարական մտածելակերպ, տրամաբանություն, ստեղծարարություն. «Այլ առարկաների ուսուցիչների վկայությամբ ՝այն երեխաները, ովքեր դպրոցում անցել են շախմատ, ավելի դյուրին են ընկալում նաև մաթեմատիկայի դասերը, ավելի պատրաստված են մայրենի լեզվի դասերին»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ շախմատի օլիմպիադայի երևանյան փուլի մասնակիցներից լավագույներին կհանդիպի եզրափակիչ փուլում: Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել նաև գրոյսմաստեր, համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, ով ևս առանձնակի ընդգծել է, որ ակադեմիան աշխարհի տարբեր երկրներից շախմատի դասավանդման փորձի փոխանակման բազմաթիվ առաջարկներ է ստանում:
Փարիզը ժամանակավորապես դադարեցնում է Շենգենյան համաձայնագրի գործողությունը նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 13-ը, Interfax-ին հայտնել է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանության մամլո քարտուղար Մադլեն Կուրանը:
Մյունհենյան «Բավարիայի» կառավարման ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ հիմա պետք է կենտրոնանալ մրցաշրջանի առաջին մասի հաջող ավարտի վրա: Այդ մասին մյունհենյան ակումբի ղեկավարը հաղորդել է Բունդեսլիգայի «Շտուտգարտի» դեմ տնային խաղից հետո (4:0):
Նյութերի նախապատրաստման ընթացքում Վաչիկ Բ.-ն բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ազատավան գյուղի վերջնամասում Հրաչիկ Խ.-ի հետ զրույցի ժամանակ իր արյան ճնշումը բարձրացել է, որի ժամանակ հավասարակշռությունը կորցնելով` վայր է ընկել գետնին և ստացել վնասվածք:
Ճիշտ 10 օր առաջ «Միքայելյան վիրաբուժական կենտրոնում» Աիդա Սարգսյանի պնդմամբ բժշկական անփութության հետեւանքով մահացավ երգչուհու մայրը՝ Սվետլաննա Սարգսյանը:
Եգիպտոսի հնությունների նախարար Մամդուխ ալ-Դամաթին հայտնել է լրագրողներին, որ Թութանհամոն փարավոնի դամբարանի սքանավորումը հուսադրող արդյունքներ է տվել:
«Չեմ հասկանում, ինչո՞ւ, եթե Եգիպտոսում վտանգավոր է, բոլորը գնացել են Թուրքիա: Այնտեղ ահաբեկչություններ չե՞ն եղել կամ այնտեղ անվտա՞նգ է թռիչքների առումով»:
«Հայաստանի պայմաններում այն վիճակը, որ ունենք, կշարունակվի դեռ շատ երկար մնալ…
Թուրքիայի հնարավոր անցումը կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին, չի հանգեցնի ավտորիտար իշխանության, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ Մոսկվա):
Դերասան Ռոբերտ դե Նիրոն Մոսկվայում իր ռեստորանի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ դեմ չէր լինի ստանալ ռուսական քաղաքացիություն, ինչպես դա վերջերս արեց բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը, հայտնում է РЕН-ТВ-ն:
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12»-ի 2 սև արկղերը, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Հարավային Սուդանի տրանսպորտի, ճանապարհների ու կամուրջների նախարար Կուոնգ Դանխեր Գատլուակին:
Մոսկվայի շրջանում թանձր մառախուղի պատճառով օդանավակայաններում հետաձգվել է գրեթե 30 չվերթ: Այս մասին է վկայում օնլայն-չվացուցակը, հայտնում է Rosbalt-ը:
Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը ամուսնանում է:
Տուժածներից մեկը, որն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ նոյեմբերի 9-ին բարեհաջող վիրահատվել է: Մյուս հիվանդի առողջական վիճակը կայուն է, առկա է դրական տեղաշարժ: Բուժօգնությունն իրականացվում է ողջ ծավալով:
Նոյեմբերի 10-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ում` Սարավան կոչվող հատվածում, առկա է մերկասառույց, առաջացել են խցանումներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Քրդստանի աշխատավորական»կուսակցության (PKK) զինյալները կրակ են բացել զինվորական ավտոշարասյունը Թուրքիայի հարավ-արևելքում՝ Հաքքարի նահանգի Յուքսեքով շրջանում:
Ռուսական իշխանությունները չեն բացառում, որ Եգիպտոսում ռուսական А321 ինքնաթիռի աղետը դարձել է «եգիպտական հատուկ ծառայությունների դավաճանության» հետևանք:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են երկու աղջիկների մահվան հանգամանքը, որոնց մարմինները հայտնաբերվել էին Մոսկվայի մարզի Սերգիևո-Պոսադի շրջանում, հայտնում է LifeNews-ը: