Անցյալ շաբաթ ելույթ ունեցա Իսրայելում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին գիտաժողովում, դասախոսություն կարդացի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և մասնակցեցի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպմանը:
Հայաստանն այն 50 երկրների թվում էր, որը դեմ քվեարկեց Կոսովոյի անդամակցությանը, և այս անգամ ևս գտնվեցին ոմանք, ովքեր առանց խորը վերլուծության և հեռատես հաշվարկներ կատարելու՝ Հայաստանին մեղադրեցին «Ռուսաստանի թելը թելելու մեջ»:
Փարիզն ու Թեհրանը բախվել են դժվարությունների՝ երկու երկրների նախագահներ Ֆրանսուա Օլանդի ու Հասան Ռոուհանիի օրակարգը հաստատելու հարցում, հայտնում է RTL-ն:
«Հիմա վիճակը Վան Գալի հետ նման է նրան, ինչ եղել է նրա հետ «Բավարիայում»: Այն ժամանակ մեզանից ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանայինք, թե կոնկրետ ինչպիսի ֆուտբոլ պետք է մենք խաղանք: Եվ արդյունքում մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն և հասանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ՀՀ-ում ֆրանսիական ընկերությունների գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող այլ հարցեր:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Այսօր` նոյեմբերի 11-ին, Զաքիյան փողոցում գտնվող «Աստորիա» հյուրանոցային համալիրում հայտնեբերվել էր թատերագետ, լրագրող Լևոն Մութաֆյանի դին: Ըստ նախնական վարկածի` նա հանկարծամահ է եղել:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Անհամբերությամբ սպասում ենք Գերմանիայի հետ խորհրդատվություն անցկացնելուն, որը նախագահելու է ԵԱՀԿ-ում հաջորդ տարի: Եկեք միասին աշխատենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»,- գրել է Ուորլիքը:
Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռները սահմանամերձ գոտում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ են անցկացրել, հայտնում է Contact.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 37 երթուղու միկրոավտոբուսում 1976 թ. ծնված Լիլիթ Մ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի օգնությամբ Հալեպի նահանգում ազատագրել են «Կվայրես» ռազմական օդանավակայանը, որը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքին էր գտնվում ավելի քան 2 տարի, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը:
ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռները շարունակում են Եգիպտոսից տեղափոխել ռուս զբոսաշրջիկների ճամպրուկները:
Հորդառատ անձրևների հետևանքով Սոչիում բարձրացել է գետերի մակարդակը: Համացանցում հրապարակված կադրերում երևում են ջրածածկ եղած փողոցներ ու ճանապարհներ, հայտնում է ntv.ru-ն:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավար Դեբորա Լի Ջեյմսը հայտարարել է, որ երկրի բանակը պետք է ցամաքային օպերացիա անցկացնի ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում:
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1946 թ. ծնված Էմմա Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու մասին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։
Նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Թատերագետ Լևոն Մութաֆյանի աղջիկը՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողներից է իմացել հոր մահվան մասին լուրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Պլանային թռիչքի իրականացման ժամանակ կործանվել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող «Սու-25» ինքնաթիռը, ինչի հետևանքով 1992թ. ծնված օդաչուն զոհվել է, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Լևոն Մութաֆյանի դուստրը` Անահիտ Մութաֆյանը, լացակումած հայտնել է, որ իր հայրն այլևս չկա, և ինքը խոր ցավ է ապրում: Նա հավելել է, որ այս պահին իրենք ոչինչ չեն կարող ասել, քանի որ կատարվածն իրենց համար ևս անսպասելի էր: «Հայրիկս չկա, չգիտեմ ինչ ասեմ, հասկանո՞ւմ եք»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է պետության առաջին գործող նախագահը, ով հայտնվել է ամերիկյան հեղինակավոր ԼԳԲՏ Out ամսագրի շապիկին, որտեղ նրան հայտարարել են «Տարվա դաշնակից»՝ հասարակական գործիչ, ով հաջողություններ է գրանցել սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը 168.am-ի հետ զրույցում՝ լսելով Լևոն Մութաֆյանի մահվան մասին լուրը, ասաց, որ վեջինիս հետ երեկ էին վերադարձել Թբիլիսի կատարած շրջագայությունից, որտեղ հրավիրված էին մասնակցելու տեղի՝ Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնում կայանալիք՝ «Սովորական պատմություն» թատերական ներկայացման պրեմիերային: Հակոբ Ղազանչյանն ասաց, որ […]
Անդրադառնալով հիվանդ ցմահ դատապարտվածների խնդրին, փաստաբանն ասաց, որ նրանց չազատելն այլ հարց է. «Ի վերջո, հիվանդին տեսաք՝ բաց թողեցին: Իսկ մյուսը մահացավ, որովհետև, հավանաբար, իրեն այդքան ակտիվ չեն պաշտպանել: Փաստաբաններից էլ է շատ բան կախված»:
Նոյեմբերի 11-ին կայացավ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի և Երևանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Օբաիդ Խալիֆա ալ Քաաբի առաջին հանդիպումը: Հանդիպման նպատակն էր արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտներում համագործակցության եզրեր ստեղծել Հայաստանի Հանրապետության և Արաբական Էմիրությունների միջև:
Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ համալսարանական գիտությունը պետք է առաջանցիկ տեմպով զարգանա մյուս բնագավառների համեմատ, և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պետք է լինի կառավարության հենասյունը տնտեսության զարգացման գործում:
Տան գողությունից հետո ինքը շատ նեղված էր, պարբերաբար ոստիկանների հետ քաշքշուկների մեջ էր: Ինքն անընդհատ գնում-գալիս էր ոստիկանություն, որ բացահայտվեր դեպքը: Ինքը վստահ էր, որ ոստիկանները գիտեն՝ ով է գողությունն արել, բայց իրեն չեն ասում:
168.am-ի այն հարցին, թե Հայաստանում իրո՞ք այդքան մեծ է անվտանգության խնդիրը, որ թիկնազորով են շրջում պաշտոնյաները, թե՞, այսպես ասած՝ «պրեստիժի» խնդիր է, նա պատասխանեց. «Անվտանգության հետ մեկտեղ՝ նաև պրեստիժի խնդիր է, որ իրենց թիկնապահներն ավելի լավը լինեն: Ես միշտ ասում եմ, որ մկանները կարևոր չեն, թիկնապահը պետք է նախ՝ ուղեղ ունենա, եթե վտանգը գալիս է, թիկնապահը չի կարող իր մեծ մարմնով այն կանխել, պետք է ուղեղ ունենա: Արտասահմանում մեծ մարմնով թիկնապահներ ենք ունեցել ու իրենց որպես պատ ենք օգտագործել»:
Այսօր կյանքի 82-րդ տարում մահացել է հայտնի խորհրդային ու ռուս կինոռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչը, հայտնում է LifeNews-ը: