
Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը

Կյանքի 96-րդ տարում մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով գերմանական ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հելմուտ Շմիդտը ոտքի անոթի վիրահատություն է տարել:
Հելմուտ Շմիդտը ծնվել է 1918թ. դեկտեմբերի 23-ին: Նա Գերմանիայի կանցլերի պաշտոնն զբաղեցրել է 1974-1982թթ: