Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված փոշենման զանգվածը հանդիսանում է «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ մաքուր քաշով, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 մլն ԱՄՆ դոլարը:
Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետևանքով գլխի և դաստակի բաց վերքեր ունեցող տուժածներից մեկը Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում այսօր վիրահատվել է:
«Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներն ապահովելու նպատակով 2015թ-ի նոյեմբերի 2-ից 6-ը ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում անցկացվել է «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» թեմայով դասընթաց` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցում կատարող կազմակերպությունների հաշվապահական հաշվառման համար պատասխանատու անձանց (գլխավոր հաշվապահների) համար:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Երևանի ավագ դպրոցներում տանգոյի մրցաշար կազմակերպելու մասին:
Սիրիական բանակը մուտք է գործել Էլ-Խադեր քաղաք, որը գտնվում է Հալեպից հարավ՝ այնտեղից դուրս մղելով իսլամիստ զինյալներին, հայտնել է Լիբանանի Al-Manar հեռուստաալիքը:
«AS» պարբերականը շտապեցնում է ուրախացնել «Բարսելոնայի» երկրպագուներին՝ գրելով, որ խորվաթ ֆուտբոլիստը հատուկ ընթացակարգով է մարզվում, ինչ շնորհիվ, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մինի «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպումը:
Վրաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է դեկտեմբերին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հաստատմանը հանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին եզրակացությունը, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:
Հունաստանում այսօր անցկացվում են բողոքի ցույցեր ու գործադուլներ՝ կապված տնտեսության խիստ միջոցառումների հետ, որը երկրի խորհրդարանը հավանության էր արժանացրել հոկտեմբերին:
Մարզիչը իսպանական ակումբը գլխավորել էր 2014 թվականի նոյեմբերին, նրա համաձայնագիրը նախատեսված էր երկու տարով:
Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day) օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ: Միավորումը ձգտում է պետական գործիչների, առողջապահության ոլորտի մասնագետների ուշադրությունն ուղղել թոքաբորբի խնդիրներին:
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հոսպիտալացվել է։ Նախորդ շաբաթվա վերջին օրերին հայտնի է դարձել, որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ ճնշում է զգում բոլոր կողմերից և ունի գերհոգնածություն:
Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դարձել է Իրանի Ազադեգան լիգան ներկայացնող «Գոլ-Գոհարի» գլխավոր մարզիչը:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն ու Մերձավոր արևելքի մի շարք խմբավորումներ մատչում ունեն մի շարք թունավոր նյութերի, այդ թվում՝ իպրիտի:
Պենտագոնի ներկայացուցիչները ԱՄՆ Կոնգրեսին հայտնել են, որ նախատեսում են 880 մլն դոլարի հասույթ ստանալ Եվրոպայում կնքված հաջող գործարքների դեպքում, հայտնում է Defense News-ը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որից տեղեկանում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար։
«Նյու Յուրք Սիթիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հայտնի ֆուտբոլիստ Պատրիկ Վիյեյրան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովին աշխատանքից ազատելու մասին:
Սոչիում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում անձրևների, փոթորկի ու ձնախառն անձրևի պատճառով, ասվում է Սոչիի ադմինիստրացիայի կայքում:
«Daily Express»-ը տեղեկացնում է, որ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսին»:
Նոյեմբերի 10-ին, ժամը 23-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները Բագրատունյաց պողոտայի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հայկանուշ Հ.-ին:
Փորձագետներն անհանգստացած են ռուսական А321 ինքնաթիռի կործանման իրեղեն ապացույցների պահպանությամբ, քանի որ եգիպտական իշխանությունները թաքցնում են ինքնաթիռի կործանման պատճառների մասին տեղեկությունը, գրում է The Wall Street Journal-ը:
Նոյեմբերի 13-ից Ուկրաինան կդադարեցնի Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը, հայտնում է TASS-ը:
2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Քամու հետևանքով շրջվել են էլ. սյուներ, ինչից հոսանքազրկվել են Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրեր:
Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության՝ Վրաստանի որոշ ավտոճանապարհներին, եղանակային պայմանների վատթարա
Նվազագույնը 7 մարդ է սպանվել Թուրքիայի հարավարևելյան Սիլվան քաղաքի մերձակայքում մարտերի ժամանակ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Նոյեմբերի 13-ին, 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Այսօր Ադրբեջանում դատարանը վճռել է ազատ արձակել Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին, հայտնում է contact.az-ը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ից 20:00-ը` Նոր Նորքի 5 զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: