«Իհարկե, չեն բավարարում մեզ այդ 12 կետերը, տարբեր կետեր կարելի էր գրել, բայց ցանկացած պարագայում բավարարելու կամ չբավարարելու խնդիր չկա, քանի որ 4 խմբակցությունների կողմից է հայտարարություն եղել, իսկ այդ դեպքում որոշակի փոխզիջումների և լրացումների արդյունքում է նմանատիպ փաստաթուղթ ընդունվում»,- 168.am-հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք բավարարո՞ւմ են իրենց քառյակի ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջները:
Նոզոֆոբիան կայուն և անբնական վախն է հիվանդության հանդեպ: Այս վիճակը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի վրա: Վախի զգացողությամբ ապրելը զրկում է մարդուն լիարժեք ապրելու, կենտրոնանալու և իր բոլոր կարողություններն օգտագործելու հնարավորությունից: Եվ հիվանդության հանդեպ այս վախը մարդու խուճապի և մենակության առիթ կարող է դառնալ: Նոզոֆոբիայի ախտանշաններից են շնչառության ժամանակի կարճացումն ու հաճախացումը, անկանոն սրտի աշխատանքը, քրտնարտադրությունը և, ընդհանուր առմամբ, սարսափի և վախի զգացողությունը:
Մեր հարցին, թե ինչպե՞ս այն կանդրադառնա պետության ֆինանսական վիճակի վրա, եթե հարկերն իջեցվեն, տնտեսագետը պատասխանեց. «Դրանք չնչին են, ընդամենը մի քանի հարյուր դոլարի մասին է խոսքը, և քանի որ հիմա կառավարությունն ուզում է խոշոր բիզնեսից հավաքի և խոշոր բիզնեսն ավելի թափանցիկ աշխատի, ստացվում է, որ այդ գումարները նա կարող է հավաքել: Ազդեցությունն, ընդհակառակը, դրական կլինի»:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև երեք տարի առաջ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է օտարել 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման ուղեգծի միջանցքի սահմանում գտնվող որոշ օբյեկտներ:
Այդ մասին Դոլգովը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Դրա շնորհիվ այն պատմության մեջ կմտնի որպես ամենաթանկարժեք առաջնություն:
«Հայաստանում միայն պետք է զարգանան հայկական դպրոցները, մեր կրթությունը հայեցի է, և մենք կարիքը չունենք որևէ երկրի լեզվով այստեղ մեծածավալ կրթական ինչ-որ ծրագրեր իրականացնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովի հայտարարությունների մասին, թե Հայաստանում չկան ռուսական դպրոցներ և Հայաստանի հետաքրքրության շրջանակում պետք է լինի ռուսական դպրոցներ ունենալը:
Պահանջների ուռճացումը չի ազդի Իրանի վճռականության վրա, ով պաշտպանելու է միջուկային ոլորտում իր իրավունքները:
Իրաքի խորհրդարանի նիստում պետք է քննարկվի երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի առաջարկը՝ կապված Մոսուլի դեպքերի հետ:
Ռոուհանին ընդգծել է, որ դրա նպատակը երկու երկրների միջև փոխգործակցության ուժեղացումն է և տարածաշրջանում քայլերի համակարգումը:
Մի քանի ամիս առաջ Երևանի գետափում, «Չռիկ» կոչվող հատվածում վազելիս՝ տեսա մի երիտասարդի՝ արնաշաղախ, անգիտակից ընկած. ներքնաշապիկի տակ հայտնաբերեցի դանակահարվածին բնորոշ (կտրող ծակող գործիքի) հետք: Զանգահարեցի 1-02, 911, 1-03 ու… կրակն ընկա: Ստիպված եղա պատասխանել մի 15 (տարբեր համարներից) հեռախոսազանգերի, որպեսզի բացատրեմ «դեպքի վայրը», դիմավորեմ: Ի դեպ՝ ներկայացա և բջջային հեռախոսիս համարը՝ իրենց պահաջով տվեցի, թե չէ՝ չէին գա և տղան, հավանաբար, կմեռներ: Վաղը (ծանուցագիր եմ ստացել) պետք է ներկայանամ կենտրոնականի քննչական բաժին (հետաքննիչին հրաժարվել եմ ներկայանալ)՝ որպես վկա հարցաքննության, հակառակ դեպքում՝ բերման կենթարկվեմ: Եվ դեռ հայտնի չէ, թե քանի անգամ «կհրավիրվեմ» քննչական, դատարան, վերաքննիչ և այլն…»:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Բուրջանաձեն նման կերպ է մեկնաբանել նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերայի հայտարարությունը:
Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ իրենք ներկա դրությամբ չեն կարող Վրաստանին առաջարկել ԵՄ-ին անդամակցություն:
Ասոցացման համաձայնագիրը բաց փաստաթուղթ է, որում չկա որևէ գաղտնի, քողարկված բան:
Այս մասին նշված է երեկ ԼԺՀ-ի տարածած համապատասխան հայտարարությունում:
ՀՀ կառավարություն իր այսօրվա նիստում թույլատրել է «Հորմիգոնես ի մորտերոս սեռանո Ս.Ժ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 12-ը:
Մենք չենք էլ քննարկել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, քանի որ չենք կարծում, թե գործը հասել է դրան:
ՀՀ կառավարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ հիմնադրել է «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սահմանել, որ հիմնադրամում ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Կանայք հայտարարել են, որ մտադիր են զենքը ձեռքներին դիմակայել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
Քրդերի հաղորդմամբ՝ ներկա դրությամբ քաղաքում չի մնացել կառավարական բանակի որևէ զինծառայող:
Համապատասխան արարողակարգն այսօր անցկացվել է Բաքվում:
Նախիջևանում տեղակայված «Սմերչ» համազարկի կրակային ռեակտիվ համակարգերն ունակ են խոցել հակառակորդի տարածքի յուրաքանչյուր թիրախ:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. հունիսի 18-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգ ներառելով մի շարք հրատապ և անհետաձգելի հարցեր:
«ՀԵս վերջին անգամ երեկ եմ հանդիպել ու բոլոր հարցերը քննարկել ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք բեռը, 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է մինչև 1 տոկոս, մեր բյուջեի եկամուտները նախնական հաշվարկով մոտ 8 մլրդ դրամով նվազելու են:
Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում գտնվող, բժշկական թափոնների ոչնչացմամբ զբաղվող «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի շրջակայքում մեռելածին պտուղների և հղիության արհեստական վիժումների ընթացքում առաջացած պտղի մասերի հայտնաբերման դեպքերի առնչությամբ լրատվամիջոցներում եղած հրապարակումների առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անմիջապես մեկնել է Մասիս և տեղում, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ինչպես նաև շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, մանրամասն քննարկել խնդիրը։
Կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում persona-non-grata (անցանկալի անձ) հայտարարելու մասին հարցը։
Իրավապաշտպաններն ընդգծում են, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում հետխորհրդային տիրույթում ժողովրդավարության անկման հարցում:
Նիստից առաջ տեղի էր ունենում բողոքի ակցիա, որին մասնակցող երիտասարդներից մեկը կանգնել է մեքենայի վրա և կրակել ոստիկանների ուղղությամբ։
«Գունավոր հեղափոխությունները» դառնում են քաղաքական լանդշաֆտի ապակայունացման էական գործոն: