Թյուրքալեզու երկրների ԽՎ-ի նախագահությունը Թուրքիայից անցնում է Ադրբեջանին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամ՝ Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Թուրքիայից անցնում է Ադրբեջանին: Համապատասխան արարողակարգն այսօր անցկացվել է Բաքվում:

Նիստի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով ներկայացրել է կառույցում Թուրքիայի նախագահության ժամանակ կատարված աշխատանքները:

Դրանից հետո նա հայտարարել է, որ Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Թուրքիայից անցնում է Ադրբեջանին: Այն ընդունել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը:

Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովի կազմում ներառված է 4 երկիր՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան ու Ղրղզստան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30