Նա հավելել է, որ իրենք դեռ անելիքներ ունեն այդ հարցում:
Երևանի կոնյակի գործարանն ավարտում է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում: Հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ Երևանի կոնյակի գործարանը մթերել է 33,298 տ խաղող:
Ես չեմ կարողանում հասկանալ, ինչպե՞ս ընդդիմադիր պայքարին, օրինակ իշխանափոխությանը միտված պայքարին, կարող է նպաստել քո սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրներում:
2013 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով պետական պարտատոմսերի առաջին տեղաբաշխումից մուտքը կազմել է 690.2 մլն ԱՄՆ դոլար:
Նա նշեց, որ Զ. փոստանջյանին տեսնելուց հետո նրան ոչինչ չի ասի. «Իմ ինքնասիրությունն ու արժանապատվությունը թուրքի լամուկի հետ չեմ համեմատի, որ թույլ տամ դաժը իմ թուքն ընկնի իրա վրա»:
103 կողմ, ոչ մի դեմ և ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը որոշում կայացրեց համաներում հայտարարել, որը, ինչպես հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, կտարածվի վաղվանից:
«Այո, մենք ունենք կեղտոտ սպիտակեղեն, բայց այդ սպիտակեղենը մենք պետք է լվացնենք, և դրա համար պիտի լինի հավաքական գիտակցություն»,- ասաց Ռ․Հակոբյանը։ Ի դեպ, նա նաև հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Զ․ Փոստանջյանի հետ այդ հարցի վերաբերյալ զրույց չի ունեցել։
Բայարը հավելել է, որ մրցույթի արդյունքներով նախատեսվում է ստանալ 4 հրթիռային համակարգ, որոնք կարող են արձակել ընդհանուր առմամբ 288 հրթիռ:
Հատուկ ընդգծվում է բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը՝ արդար մթնոլորտում նախագահական ընտրությունների անցկացումն ապահովելու համար:
«Բոլորին է հայտնի, Հայաստանում մի շարք քրեական հարցեր կան, որոնց վերաբերյալ հասարակության մեջ մնում են անփարատելի կասկածներ… Դրանց մեջ մտնում է նաև Մարտի մեկը և ոչ միայն…»,- նշեց նա:
Ավելի քան մեկ տարի է, ինչ Իրաքի ու Թուրքիայի փոխհարաբերություններում նկատվում է լարվածություն:
Ենթադրվում է, որ օրական երկու ուղղությամբ գնացքները կտեղափոխեն 1.2 միլիոն մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը մոտ 20 տոննա քաշով հարվածային ԱԹՍ է մշակում հինգերորդ սերնդի Т-50 կործանիչի տեխնիկական որոշման հիման վրա:
Էր-Ռիյադը դժգոհ է ՄԱԿ-ի դիրքորոշումից՝ կապված մերձավորարևելյան կարգավորման ու մասնավորապես սիրիական ճգնաժամի հետ:
Լիտվայի ԱԳՆ-ը երկու անգամ բողոք է հայտնել Ռուսաստանին՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:
Ուշակովը հիշեցրել է, որ այս տարի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներն արդեն իսկ միմյանց հանդիպել են Լոխ Էրնում (Հյուսիսային Իռլանդիա) G-8-ի գագաթաժողովի «դաշտերում»:
Այս մասին այսօր հայտարարել է Կասպյան նավատորմի ներկայացուցիչ Ալեքսեյ Ռուլևը:
Վրաստանի ՆԳՆ-ը բացահայտել է այն սխեման, որով համացանցում է հայտնվել Աֆղանստանում ծառայող վրացի զինծառայողներին, ինչպես նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հասցեագրված սպառնալիքներով տեսանյութը:
Գամբիայի կառավարության հայտարարությունում նշված է, որ երկիրն այսուհետ երբեք չի մտնի որևէ նեոգաղութային կազմակերպության մեջ, որը վկայում է գաղութարարության ընդլայնման մասին:
Խոսքը գնում է հիմնականում վարչական աշխատողների, թիկունքային ու հաղորդակցային ծառայությունների աշխատակիցների մասին:
Սակայն քաղաքացիները նշում են, որ ոչ միայն բնակարան չեն ստացել, այլև տան վարձերը դժվարությամբ են փոխանցում։ Իսկ հիմա էլ բնակարանների վարձավճարները բարձրացել են և իրենցից շատերին անգամ վարձով բնակարանից դուրս են հանում։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Սեպտեմբերի վերջին էլ Քերին հայտարարել էր, Թեհրանի հետ միջուկային զենքի շուրջ պայմանավորվածության կարելի է գալ ավելի շուտ, քան ինչպես արտահայտվել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ 3-6 ամսվա ընթացքում:
Զեկույցում ընդգրկվել է 60 երկիր, այն վերաբերում է 2012 թվականի մայիսից մինչև 2013 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածին:
Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Էրդողանը ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը ներկայացրել է սեպտեմբերի 30-ին:
Օրինագծի մշակումը մեկնարկել է դեռևս Մադուրոյի նախորդի՝ Ուգո Չավեսի ժամանակ:
Ռոուհանին կտրականապես մերժել է համաշխարհային մի շարք ԶԼՄ-ների այն կարծիքը, որ Օբամայի հետ հանդիպելուց հրաժարվելը ԱՄՆ վարչակազմի համար դարձել է նվաստացուցիչ բան:
Դավութօղլուն կարևորել է նման հարցերում մատակարարի կողմից տեխնոլոգիաներով կիսվելու պատրաստակամությունը:
Այս մասին գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: