Այսօր երկօրյա այցով Վրաստան է ժամանում Հերման վան Ռոմպեյը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր երկօրյա այցով Վրաստան է ժամանում ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը, ըստ որի՝ դա կլինի Ռոմպեյի վրացական երկրորդ այցը և հերթական անգամ կընդգծի Վրաստանի հանդեպ ԵՄ-ի հատուկ հետարքրությունը:

Այցի հիմնական նպատակը ԵՄ-ի ու Վրաստանի միջև համագործակցությունն է, ինչպես նաև Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակի քննարկումը: Ռոմպեյի այցը կարևորվում է այն պլանում, որ որոշ ժամանակ անց Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Ասոցացման համաձայնագիր:

Վրացական այցի շրջանակներում Ռոմպեյը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031