
Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարությունն իր թիվ 4 որոշմամբ արգելել է հանրապետության տարածք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մուտքը: Ընդ որում, Օբամայի դեպքում արգելքի ժամկետը տարածվում է մինչև 2014 թվականի նոյեմբեր, իսկ Մերկելի դեպքում՝ մինչև 2014 թվականի սեպտեմբեր:
Պատժամիջոցների տակ է ընկել նաև ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, որի մուտքը Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածք արգելվել է մինչև 2014 թվականի սեպտեմբեր:
Այդ անձինք մեղադրվում են ծառայողական անփութություն ցուցաբերելու մեջ, ինչն էլ նեոնացիստներին թույլ է տվել Ուկրաինայում իրենզ զգալ անպատիժ, ինչն էլ իր հերթին Օդեսայում հանգեցրել է մարդկության դեմ հանցանքներին:
Պատժամիջոցների ցուցակում պայմանականորեն (ոչ գործնականում) ներառվել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նրան խորհուրդ է տրվել մտածել Կիևի խունտայի հետ սեփական հարաբերությունների մասին: