Իրանը ստեղծում է ամերիկյան RQ-170 անօդաչու թռչող սարքի կրկնօրինակները

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կառուցում է ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) երկու նոր կրկնօրինակներ: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի Օդա-տիեզերական խմբավորման հրամանատար, բրիգադի գեներալ Ալի Գաջիզադեն:

Նրա խոսքերով՝ հայրենական արտադրության առաջին RQ-170 Sentinel-ները կփորձարկվեն մոտ ապագայում: Գաջիզադեն նաև ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում ԱԹՍ-ն արդեն իսկ հաջողությամբ անցել է մասշտաբային թռիչքային փորձարկումների 15 տոկոսը:

Իրանը RQ-170-ի հայրենական տարբերակը ներկայացրել էր մայիսի 11-ին: Իրանը հայտարարել էր, որ 2011 թվականի դեկտեմբերի 4-ին հարկադիր վայրէջք է պարտադրել Աֆղանստանից երկրի օդային տիրույթ մուտք գործած ամերիկյան RQ-170 Sentinel ԱԹՍ-ին, ինչից հետո սկսվել են դրա կրկնօրինակման աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս