
Ուկրաինական ճգնաժամը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով. Մերկել

Գերմանական Westfalenpost թերթին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը կարելի է լուծել միայն դիվանագիտական ճանապարհով, իսկ իրավիճակի կարգավորմանը պետք է մասնակցեն երկրի բոլոր շրջանների ներկայացուցիչները.
«Ճգնաժամը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Երկրի հասարակության ու բոլոր շրջանների ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս ուժ կիրառելուց հրաժարվելու օգտին, պետք է ներգրավվեն ազգային երկխոսության մեջ: Բանակցային բոլոր «խողովակները» պետք է մնան բաց»: