
Ցանկանում եմ, որ Հայաստանը լիովին ասոցացվի ԵՄ-ին. Ֆրանսիայի նախագահ

«Ես ցանկանում եմ, որ Հայաստանը լիովին ասոցացվի Եվրամիությանը, բայց միաժամանակ ես չեմ ուզում ստիպել Հայաստանին, որ խզի իր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ այսօր Երևանում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա հայտարարել է, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների կարգավորմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցությանը Ռուսաստան-Բելառուս-Ղազախտան մաքսային միությանը, ապա, ըստ Օլանդի, Ֆրանսիան իր առաջ խնդիր չի դրել Հայաստանին դատապարտել։