Թուրքիան չի պատրաստվում փոխհատուցում վճարել հույն-կիպրացիներին. Դավութօղլու

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում փոխհատուցում վճարել հույն-կիպրացիներին՝ կապված 1974 թվականին Կիպրոս կղզու հյուսիսային հատվածը գրավելու հետ:

Դավութօղլուի խոսքերով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը «սխալ» է և «ոչ հետևողական», այն «զուրկ» է իրավական բազայից և «կիրառելի չէ» գործնականում: Դավութօղլուն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ի որոշումը չի հարկադրի Թուրքիային՝ հրաժարվելու կիպրական հարցի կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումից:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը երեկ Թուրքիային պարտավորեցրել է վճարել 90 միլիոն եվրոյի փոխհատուցում:

Տեսանյութեր

Լրահոս