Բաժիններ՝

Գերագույն ռադան ընդունել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ օրինագծերը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան այսօրվա նիստում ընդունել է մնացյալ բոլոր չորս օրինագծերը, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման գործողությունների պլանի երկրորդ փուլին անցնելու համար:

Մասնավորապես, խորհրդարանն ընդունել է փախստականների իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության գծով օմբուդսմենի գործունեության, ինչպես նաև Ուկրաինայում խտրականության հակազդման կատարելագործման մասին օրենքները:

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ընդգծել է, որ այդ օրենքերի ընդունումը կմոտեցնի Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև ոչ վիզային ռեժիմի սահմանումը: Տուրչինովը հավելել է, որ երկրորդ փուլի իրագործումը կնշանակի տարեվերջին ունենալ ամբողջովին ոչ վիզային ռեժիմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս