Մայիսի վերջին Բաքվում կանցկացվի Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պլանավորված է, որ մայիսի վերջին Բաքվում տեղի է ունենալու Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին գործակալությանը հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում նրա աղբյուրը:

Վերջինիս խոսքերով՝ եռակողմ այդ հանդիպման ժամանակ ակնկալվում է քննարկել տարածաշրջանում տիրող իրավիճակը, Կասպիցի իրավական կարգավիճակը, ինչպես նաև համագործակցության զարգացման հարցը:

Ներկա դրությամբ արդեն իսկ գոյություն ունեն «Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան» և «Իրան-Թուրքիա-Ադրբեջան» եռակողմ հանդիպումների ձևաչափեր, որոնց շրջանակներում հանդիպում են այդ երկրների արտգործնախարարներն ու նախագահները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031